Հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում․ Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է ՀՀԿ-ին չկատարած խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատագմավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա պատասխանելով ՀՀԿ-ականների այն հարցերին, մտահոգություններին, որ թվեր չկան նշեց, որ Հանրապետական կուսակցության երկար ու տանջալի պաշտոնավարման արդյունքում մեր երկրի պետական պարտքը մոտեցել է 7 միլիարդի հոբելյանական շեմին։

«Անկեղծ ասած` ես որոշել էի խոսել բացառապես կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ, սակայն վերջին օրերին մամուլում հնչած մի շարք էկզոտիկ մտքեր և լրջմիտ դեմքով հնչած սնամեջ դատողություններ ինձ ստիպեցին այդ դատողություններից մի քանիսին, այդուհանդերձ, անդրադառնալ։ Եվ այսպես` հանրապետական մեր գրոծընկերների սիրտը թիվ է ուզում, կոնկրետ թիվ, թիվ` աղքատության նվազման, թիվ` տնտեսական աճի, թիվ` գործազրկության նվազման, թիվ ` ներդրումների աճի և էլի մի շարք թվեր։ Եվ քանի որ քաղաքականությունը ինձ համար ինչ- որ մի տեղ ճշգրիտ գիտության տեսակ է` թե ինչպե՞ս անել` քո երկրի զարգացման և քաղաքացիների կյանքը բարելավելու համար, որոշեցի կրկին թերթել վերջին տարիների հանրապետական բոլոր կառավարությունների «խալաստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները։ Եվ այսպես` միասին վերհիշենք իրար հաջորդած հանրապետական կառավարությունների ծրագրային խոստումները` բացարձակապես Հանրապետականների սիրած թվերի տեսքով և սկսենք ամենամեծ բլեֆից։ 2017-ի համար հանրապետական կառավարության հանրապետական վարչապետը այս բարձր ամբիոնից հայտարարեց 850 միլիոն դոլարի ներդրումների մասին։ Հետո կից նախարարները սկսեցին հայտարարության տակ բովանդակություն կարելու անհաջող փորձեր և արդյունքում` բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում։ Սա, ինչպես հասկանում եք, համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր` բլեֆագիտության ժանրից։

Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այդ հայտարարությունից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծն այդպես էլ մնաց միֆ։ Ավելին, ՀՀԿ-ական հերթական կառավարությունը իր օրակարգում մի գեղեցիկ օր ներառեց և լուծարեց երկաթուղու շինարարություն տնօրինություն փակ բաժնետիրական ընկերությունը։ Մի քիչ էլ գնանք հետ։ Գյումրու տեխնոպարկ Դիլիջանը ֆինասնական կենտրոն Մեծամորի ատոմյական նոր բլոկի կառուցում նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում կենսաթոշակների բարձրացում` հասցնելով աղքատության գծի համեմատ 125-130 տոկոսի), աղքատության կրճատում` 8-10 տոկոսային կետով, կրակված ու չիրականացված թվեր։ Միջանկյալ մի ռեմարկ` այսօր աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, որը հայաստանյան յուրահատկություն է, ապա ունենք 60 տոկոսը գերազանցող աղքատություն։ Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով։ Եվ դա անումն էր Բոնապարտին վայել վստահությամբ։

Մի քիչ էլ անցնենք առաջ` 100 հազարից ավելի նոր աշխատատեղի ստեղծում, ընդ որում` ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածություն ունեցողների թիվը պետք է ավելանար 30 հազարով։ Հիմա հպանցիկ հղում ազգային վիճակագրական ծառայությանը, ըստ որի` տեղի է ունեցել ոչ թե աշխատատեղերի աճ, այլ` կրճատում։ Ներդրումների միֆի մասին` հերթական հանրապետական կառավարությունը հայտարարեց, որ օտարերկրյա ներդրումների աճ է եղել, մինչդեռ, նույն ազգային վիճակագրական ծառայությունը հերքեց և թվերով ապացուցեց, որ 2016 թվի համեմատ 2017-ին օտարերկրյա ներդրումները նվազել են։ Դրանից հետո, եթե հիշում եք, պատերազմ սկսվեց տնտեսական ներդրումների նախարարության ու ազգային վիճակագրական ծառայության միջև։

Եվս մեկ թիվ, քանի որ հանրապետականի սիրտը թիվ է ուզում։ Հերթական հանրապետական վարչապետը հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու են 65 հազար դրամ։ Եվ դարձյալ, բնականաբար, բլեֆ։ Ամենակարևորներից մեկի մասին` Հանրապետական կուսակցության երկար ու տանջալի պաշտոնավարման արդյունքում մեր երկրի պետական պարտքը մոտեցել է 7 միլիարդի հոբելյանական շեմին։

Հիմա դեմագոգիայի ու ցինիզմի մասին։ Հանրապետական վարչապետներից մեկն էլ նույն այս ամբիոնից ահա այսպիսի տեքստ էր ասում, եթե հիշում եք` «Մենք պետք է ստեղծենք այնպիսի օրինապաշտ միջավայր, որում պաշտոնեական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չեն ունենա և կդատապարտվեն բոլորի կողմից»։

Ինչ-որ մեկը այս տարիների ընիթացքում տեսե՞լ է, որ որևէ կոռուպցիոներ պաշտոնա դատապարտվի կլանի, կներեք՝ «օբշյագի» որևէ բարձրաստիճան ներկայացուցչի կողմից։ Իսկ նույն կլանի մեկ այլ վարչապետ հայտարարում էր` նոր Հայաստանի կառուցումը մեր ձեռքերում է, և մենք դա անելու ենք։ Միակ բանը, որ դուք լավ արել եք` ձեր ցինիզմով, ձեր լկտիությամբ ու երկրի Սահմանադրությունը պոլի շոր սարքելու ձեր «բեսպրեդելով» ավիրել եք ամեն ինչ։

Հիմա կառավարության ծրագրի մասին շատ կարճ։ Այս կառավարությունը մեկ գլխավոր խնդիր ունի` քանդել երկրի կոռուպցիոն, մենաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար և հավասար պայմաններ ու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս խնդիրները ներկայացված ծրագրում ոչ միայն հստակ ձևակերպված են, այլ նաև` հստակ իրագործվում են։ Եվ վերջում, բարեկամական մի հորդոր այս դահլիճում իրենց այլևս դիսկոմֆորտ զգացող հանրապետականներին։ Եվ, իհարկե, հասկանում եմ, որ կոռուպցիա, տնտեսական մենաշնորհ, «բեսպրեդել», ցինիզմ, օրինազանցություն բառերը շատերի համար տարիներ շարունակ ամենօրյա «տրինաժորնի» գնալու պես մի բան են եղել։ Այդուհանդերձ, ունեցեք համարձակություն` ճշմարտությանը նայելու բաց աչքերով։ Որովհետև, միայն ուժեղը կարող է ընդունել իր սխալը և փորձել շարժվել առաջ։ «Ծառուկյան» դաշինքը, վստահ իրացնելով իր պատասխանատվությունը, ներկայացված ծրագրին քվեարկելու է կողմ»։

Մանրամասները՝ տեսանյութում: