Հայտնի է դատավոր Դավիթ Բալայանի՝ ԲԴԽ-ին մերժելու պատճառը

Լուրեր

30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրել է դատավոր Դավիթ Բալայանի գրությունը, որում վերջինս պարզաբանել է, թե ինչու է հրաժարվում, որպեսզի իր թեկնածությունն առաջարկվի Վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր պաշտոնի համար: Բալայանը գրության մեջ նշել է, որ նպատակահարմար չի գտնում տալ իր համաձայնությունը` հաշվի առնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը:

Նշենք, որ վերջին շրջանում Երևանի դատարանի քրեական մասնագիտացմամբ երկու դատավոր` Մարինե Մելքոնյանը և Ռոբերտ Պապոյանը տեղափոխվել է վերաքննիչ դատարան: Դատավոր Բալայանը նշել է, որ այս դատավորների վարույթում եղել է 270 գործ, որոնք վերաբաշխվել են կամ ենթակա են վերաբաշման, բացի այդ` դատարանի մեկ այլ դատավոր` Մնացական Մարտիրոսյանը, հավանական է առաջիկայում տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան, հետևաբար՝ նրա վարույթում առկա շուրջ 100 գործերը ևս ենթակա կլինեն վերամակագրման:

Բալայանի վարույթում առկա է շուրջ 140 գործ: Դատավորը նշել է, որ եթե ինքը ևս ընդունի ԲԴԽ-ի առաջարկն, ապա Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առկա գործերի քննության բնականոն ընթացքը կխաթարվի: