Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածում ներդրում կանի

Լուրեր

30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
Բոլորը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում:

Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը սկսում է ներդրումներ կատարել այս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման համար՝ երկրի տարածքով բեռնափոխադրումների ծավալների ավելացման ֆոնին։ Նրա խոսքով, նախագիծը կավարտվի մեկ կամ մեկուկես տարում։

Ալիևի խոսքով, Ադրբեջանը ներդրումներ է անում նաև երկաթուղային համակարգի, տրանսպորտային ենթակառուցվածքների, հատկապես օդային և բեռնափոխադրումների արդիականացման մեջ։ Այս աշխատանքների շրջանակում նախատեսվում է ավելացնել առևտրային նավահանգստի տարեկան բեռնափոխադրման հզորությունը՝ 15 միլիոնից մինչև 25 միլիոն տոննայի։

«Այսօր աշխարհում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, և անհրաժեշտ է ավելացնել բեռնափոխադրումների ծավալը Ադրբեջանի տարածքով»,- ասել է Ալիևը։

Հարկ է նշել, որ Ալիևը նախկինում բազմիցս ասել է, որ Ադրբեջանը 2022-2023 թվականներին ներդրումներ կանի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու զարգացման մեջ՝ երկաթուղու թողունակությունը տարեկան 5 մլն տոննա բեռի հասցնելու համար։

Նշենք, որ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Այս նախագծի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգիծը, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, իսկ 30 կմ-ը՝ Վրաստանով։ Բացի այդ, Վրաստանում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ հատվածի վերակառուցումը։ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին երկու արտոնյալ վարկ է հատկացրել՝ ընդհանուր 775 մլն դոլարի չափով։

Ի դեպ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդհանուր երկարությունը 826 կմ է։ 2021 թվականին երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 476,9 հազար տոննա, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը։