«Բոլորս օրենքի առաջ հավասար պատասխանատվության դաշտում ենք»․ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեմ չէ հարցաքննվել «Մարտի 1-ի» գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հայաստանի և Արցախի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախի պետնախարարի ու ուժային կառույցների հրաժարականներին, տեսակետ հայտնեց, թե Արցախի այսօրվա հրաժարականները նշանակում են, որ այնտեղ սթափ են գնահատում իրավիճակը, և հանգուցալուծումը կլինի հօգուտ ժողովրդի։ Իսկ Բակո Սահակյանի հրաժարականի կարիք Սեյրան Օհանյանը չի տեսնում։

Անդրադառնալով ներկա կառավարության ծրագրին և դրանում պաշտպանությանը վերաբերող մասին՝ նախկին ՊՆ-ն ասաց, որ, կարծես թե, անցումային փուլի ծրագրեր են, հնարավոր է՝ ոմանք քննադատեն, թե որն է նախկին ու ներկա ծրագրերի տարբերությունը։ «Տարբերությունը մեկն է լինելու, տարբերությունը լինելու է ռեալ աշխատանքի մեջ և արդարության մթնոլորտում ձևավորված աշխատանքի մեջ»,- նշեց Օհանյանը՝ հավելելով․ «Կառավարության ծրագրի մեջ ես տեսել եմ որոշակի շեշտադրում՝ Զինված ուժերի քաղաքական չեզոքության պահպանման։ Նախկինում, իհարկե, թերություններ եղել են, բայց տարիների ընթացքում իմ ղեկավարման ժամանակ ես փորձել եմ մշտապես տանել դեպի այդ ամեն ինչի նվազում»։

Խոսելով հեղափոխության մասին՝ Սեյրան Օհանյանը նշեց․ «Այս շարժումը բերեց նրան, որ ժողովուրդը թոթափեց այն լուծը, որը այս տարիների ընթացքում գոյություն ուներ, և ձևավորված իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ ժողովրդի այդ վստահությունը, հավատը տանի ճիշտ ուղով։ Իհարկե մտավախություններ կան բոլորի մոտ, քննադատություններ կան՝ փորձի պակասի և անվտանգության առումով, պետք է թույլ տալ, նաև աջակցել այս նոր ուժերին, քանի որ նոր շունչ է եկել Հայաստան»։

Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հարցաքննության են հրավիրվելու « Մարտի 1-ի» գործով կարևոր դերակատարներից, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը, չի բացառվում նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությունը։ Մեր հարցին՝ պատրա՞ստ է գնալ «Մարտի 1-ի» գործով հարցաքննության և ի՞նչ նոր ասելիք կունենա, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Որևիցե մեկը խոչընդոտե՞լ է մինչև հիմա զբաղվել այդ խնդիրներով և հասնել ինչ-որ արդյունքի։ Եվ այսօր էլ ես գտնում եմ, և՛ ես, և՛ բոլորը ՀՀ օրենքի առաջ հավասար պատասխանատվության դաշտում ենք»։

ՊՆ նախկին նախարարը համաձայն չէ, որ բանակը ամենակոռումպացված կառույցներից է։ «Չի կարող այդպես լինել, որովհետև եթե հետևեք՝ բանակում շարունականան բացահայտումները բոլոր նախարարների ժամանակ էլ եղել են»։ Օհանյանը նկատեց՝ այնտեղ, որտեղ կան նյութական և ֆինանսական միջոցներ, գայթակղությունը մեծ է, բայց բանակը նա չի համարում ամենակոռումպացվածը․ «Եթե համեմատեք, համեմատության մեջ շատ այլ բաներ կգտնեք»։

Սեյրան Օհանյանը չբացառեց մասնակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին, սակայն նշեց, որ դեռ այդ հարցի շուրջ որոշում չունի։ «Լիահույս եմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի և մեր ռազմական գործիչները իրենց տեղը կգտնեն թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս»,- եզարափակեց ՊՆ նախկին նախարարը։

Մանրամասները դիտեք Սեյրան Օհանյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան