Արայիկ Հարությունյանն՝ իր բիզնեսների և աղջկան նվիրած հանրախանութի մասին

Լուրեր

14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
Բոլորը

«Մինչև Արցախի պետական նախարար նշանակվելը՝ մինչև 2006 թվականը,  եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը՝ չհաշված մենաշնորհները և Դրմբոնի ոսկու հանքը։ Սկսել եմ հող մշակել Ջաբրայիլում՝ սահմանամերձ տարածքում, որտեղ մարդիկ վախենում էին գնալ, բուրաստան էր այնտեղ։ Առաջին հող մշակելը սկսել եմ 1995 թվականից, երբ մարդիկ Աղդամի տեղը չգիտեին քարտեզի վրա։ Հետո իմ գործընկեր Բարսեղ Բեգլարյանի հետ երկու ավերակ դարձրել ենք  Արցախի ամենահեռանկարային ընկերություններից մեկը՝ գինու կոնյակի գործարանը՝ ստեղծելով առաջին անգամ բրենդ՝ Մադաթով կոնյակի տեսքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում իր բիզնեսների մասին մանրամասնեց Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրեն է պատկանում Ստեփանակերտում գործող Նաիրի հանրախանութը, որն, ի դեպ,  նվիրել է իր աղջկան։

Հարցին՝ որքան է կազմում իր կարողությունը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ասյ պահին թիվը հստակ չի հիշում՝ խորհուրդ տալով ուսումնասիրել իր լրացրած հայտարարագիրը։