Դավիթ Բալայանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել է այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- նշվում է ԲԴԽ որոշման մեջ, որն արդեն ուղարկվել է ՀՀ նախագահին։

Նշենք, որ Դավիթ Բալայանն առաջին անգամ դատավոր է նշանակվել 2001 թվականին՝ զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։ Նա մի շարք աղմկահարույց քրեական գործեր է քննել, որոնց թվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգված Արմեն Աղաջանյանի, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի (վերջինիս գործը դեռևս դատաքննության փուլում է), «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի ու այլոց գործերը։

Դավիթ Բալայանի հայրը՝ Կիմ Բալայանը, եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, եղբայրը՝ Գաբրիել Բալայանը, 2018-2020 թվականներին զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, մյուս եղբայրը՝ Տիգրան Բալայանը, 2018 թվականին նշանակվել է Նիդեռլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Ռոզա Վարդանյան