Փաշինյանը հարցաքննվել է. վարչապետն առանձնազրույց կունենա Պուտինի հետ. ԼՈՒՐԵՐ

Լուրեր

06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
  • «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է»,- այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից: Ըստ նրա՝ Փաշինյանը հարցաքննվել է 2020 թվականի սեպտեմբերի 27–ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Պեսկովի՝ առանձնազրույցը նախատեսվում է նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է մասնակցելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։
  • Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով «IRNA» գործակալությանը, Ամիր Աբդոլլահիանը հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև սերտացող հարաբերությունների կապակցությամբ: Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ:

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։