Երեխաների համաշխարհային օրը միավորվենք և կոչ անենք ղեկավարներին խաղաղություն ապահովել․ Հենրիխ Մխիթարյան
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։
«Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի:
Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, միավորվենք և միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: