Անհետ կորած անձանց իրավական կարգավիճակ տալու հարցը քննարկվել է ՄԱԿ-ում․ ՀՔԱՎ

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 77-րդ նստաշրջանում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի շրջանակում քննարկել և 2022թ․ նոյեմբերի 1-ին փաստաթուղթ է ընդունել անհայտ կորած անձանց իրավունքների վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

Փաստաթուղթն անդրադառնում և կարևորում է այնպիսի հարցեր, որոնց մասին մշտապես բարձրաձայնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համատեքստում, այդ թվում՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի հիմնավորումներում։ Դրանք այնպիսի մեխանիզմներ են, որոնք հնարավորություն կտան անհայտ կորած անձանց ստանալու իրավական կարգավիճակ, իսկ նրանց ընտանիքի անդամներին՝ ստանալու սոցիալական երաշխիքներ, լուծելու իրենց առողջապահական, կրթական խնդիրները, իրացնելու տեղեկություններ ստանալու իրենց իրավունքը։

Այս խնդիրներին ՀՔԱՎ-ն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակի մասին զեկույցում և ներկայացրել առաջարկներ։

ՄԱԿ-ի փաստաթուղթը ուշադրություն է հրավիրում զինված կոնֆլիկտների հետևանքով անհայտ կորած անձանց խնդիրներին, ովքեր միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների զոհեր են հանդիսանում։ Անհայտ կորածների խնդիրների չլուծվածությունը շարունակում է բացասաբար ազդել կոնֆլիկտի դադարեցման վրա, և նրանց ընտանիքներին ծանր տառապանք պատճառում։ Հատուկ կարևորվում է այս հարցին մարդասիրական իրավունքի և իրավունքի գերակայության տեսանկյունից դիտարկելը, ինչպես նաև ընդգծվում է պետությունների պատասխանատվությունը՝ կանխելու, իսկ տեղի ունենալու դեպքում՝ նրանց անհայտ կորածների կորչելու հանգամանքների ուսումնասիրման, մարմինների նույնականացման, հարազատներին անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկության տրամադրման,  արդարադատության իրականացման և վնասի փոխհատուցման պատշաճ մեխանիզմներ ներդնելու հարցում, այդ թվում՝ տվյալների բազաների, տեղեկատվական բյուրոների ստեղծման միջոցով։

Այս փաստաթղթով հեղինակները, ի թիվս այլնի, պետություններին կոչ են անում ջանքեր գործադրել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքներին իրավական կարգավիճակ տալու ուղղությամբ, և նրանց հարազատներին աջակցություն տրամադրել հատկապես սոցիալական ապահովության, հոգեբանական աջակացության, ֆինանսական, ընտանեկան և ունեցվածքին առնչվող իրավունքների իրացման հարցում։

ՀՔԱՎ-ը տարիներ շարունակ հետամուտ է եղել անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների պատշաճ իրականացմանը, և այդ նպատակով ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնել «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որը սակայն մինչ օրս չի ընդունվել։