Արցախի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումը կապահովվի օրենքով

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

Նոյեմբերի 14-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։

 «Քննարկվել է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը: Նիստին ներկա էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նախագծերի  ընդունումը պայմանավորված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Փաթեթով առաջարկվում է ընտրողների ցուցակները կազմել ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների, իսկ Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրողների ցուցակները՝ ըստ գտնվելու վայրի հասցեների՝ այդ կերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով քվեարկության կազմակերպման համար:

Փոփոխությունները ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին:

 ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկված խմբագրական բնույթի փոփոխությունները հեղինակի կողմից ընդունվել են:

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի արտահերթ նիստի քննարկմանը:

»,- ասված է հաղորդագրությունում։