Պեմզաշենի ոճրագործության դեպքով երկրորդ կասկածյալը ձերբակալվել է

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 11-ամյա դստերը և 8-ամյա որդուն սպանելու մեջ կասկածվող երկրորդ քաղաքացին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արթիկ խոշորացբած համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը։

«Ասում են՝ սպանության մեջ կասկածվող երկու անձինք բարեկամներ են, բայց, թե սպանված ընտանիքի հետ ինչ հարաբերությունների մեջ են եղել, չգիտեմ։ Ընդհանրապես, նորմալ, խելոք ընտանիք են եղել, մայրն ու երեխաներն էին ապրում այդ տանը, հայրը՝ արտագնա աշխատանքի է եղել։ Այլ տեղեկություններ չունեմ այս պահին»,- նշեց Ոսկանյանը։

Դաժան սպանությունների կատարման մեջ կասկածվող առաջին անձը ձերբակալվել էր նոյեմբերի 12-ին։ Ինչպես տեղեկացրել էր Քննչական կոմիտեն՝ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա մի բնակիչ: Նա ոստիկանությունում խոստովանել էր կատարածը, ինչից հետո՝ ձերբակալվել ու ներկայացվել նախաքննական մարմնին:

Հիշեցնենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։ Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության՝ Պեմզաշենի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում հաղորդում է ստացվել նոյեմբերի 9-ին` ժամը 12:28-ին:

Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշենի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 31-ամյա Զ.Մ-ի և նրա երեխաների՝ 12-ամյա Կ.Մ-ի և 8-ամյա Ս.Մ-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: Նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Դեպքի վայրի զննությամբ նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում», – մանրամասնում է Դատախազությունը:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և 155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով։ Հոդվածը նախատեսում է 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Ռոզա Վարդանյան