Փաշինյանն ի՞նչ գիտի Արցախի ժողովրդի վիճակից, որ հորդորում է դադարեցնել ցույցը․ Ստեփանակերտում քաղաքացիներն իրենց բողոքներն են հավաքագրում Հանրային խորհրդում

Լուրեր

06.03.2026 | 11:11
Դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և ԱԲ ոլորտներում հայկական կողմի հետ համագործակցության հեռանկարները
06.03.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
06.03.2026 | 10:54
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը 3 պարտությամբ է ավարտել պայքարը ԵԱ-ի որակավորման փուլում
06.03.2026 | 10:51
Որ քաղաքական ուժը քանի տոկոս ձայն կհավաքեր, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի․ հրապարակվել են IRI-ի հետազոտության արդյունքները 
06.03.2026 | 10:36
ԱՄՆ-ը հայտարարել է ավելի քան 30 իրանական նավ խորտակելու մասին
06.03.2026 | 10:24
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջությամբ հեռացնել Իրանի ղեկավարությանը և «լավ առաջնորդի» դերի համար թեկնածուներ ունի
06.03.2026 | 10:15
Fly One Armenia-ն Հնդկաստանից դեպի ՀՀ չվերթ է իրականացրել
06.03.2026 | 10:05
Իրանը կարող է հակազդել ԱՄՆ ցամաքային ներխուժմանը. Արաղչի
06.03.2026 | 09:54
Փաշինյանին վստահում է 18%-ը, Կարապետյանին` 6%-ը, Քոչարյանին 3%-ը. նոր հարցման տվյալներ
06.03.2026 | 09:54
Իսրայելը ծանր հարվածներ է հասցնում Թեհրանին, միաժամանակ, հայտարարում պատերազմի նոր փուլի մասին
06.03.2026 | 09:45
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
06.03.2026 | 09:33
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում․ «Opel»-ի վարորդը հոսպիտալացվել է
06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
05.03.2026 | 23:35
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ իրանական հրթիռը հարվածել է նավթավերամշակման գործարանին
05.03.2026 | 23:30
Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը
Բոլորը

Արցախում բնակչության շրջանում առկա դժգոհություններն ու դրանց պատճառները ուսումնասիրելու համար ստեղծվել է Հանրային խորհուրդ, որը լինելու է կապող օղակ իշխանությունների և քաղաքացիների միջև։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ ընտրված Դավիթ Սիմոնյանը։

«Մեր Հանրային խորհրդի կազմը ընտրվել է ժողովրդի կողմից, այս պահին 7 հոգի ենք, բայց դա անդամների վերջնական քանակը չէ: Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, հազարավոր դիմումներ, բողոքներ են ընդունվում քաղաքացիներից, մեր գրասենյակի համար տարածք է տրամադրվել պետության կողմից, որից նաև գումարներ ենք ստանալու՝ մեր կարիքները ապահովելու համար»,- ասաց նա և հավելեց, որ ինքը  հունիսի 1-ից 4-ը նաև Արցախում տեղի ունեցած հանրահավաքների համակարգող խորհրդի անդամ է:

Նկատենք, սակայն, որ բողոքի ցույցերի դադարեցման որոշումը ոչ բոլոր ցուցարարներն են ողջունում։ Մեզ հետ զրույցում  հավաքները դադարեցնելու վերաբերյալ իր բողոքը հայտնեց Ստեփանակերտի բնակիչ  Կարինե Սարգսյանը,  ով ասում է, որ որևէ ակնկալիք չունի Հանրային խորհրդից:

«Ես այս Հանրային խորհրդից ո՛չ մի ակնկալիք չունեմ: Ինչ-որ ծեծկռտուքի մասնակցած տղաների վրա քրեական գործ հարուցելով Արցախի ժողովրդի խնդիրները չի բավարարվելու: Երեկ ես ներկա եմ եղել հանրահավաքին, որտեղ պետնախարարի ներկայությամբ որոշում կայացվեց Հանրային խորհուդ ստեղծել: Այս ամենը սկիզբ առավ ինչ-որ ծեծկռտուքներից: Պահանջում են ոստիկանապետի հրաժարականը և այլն… Մենք՝ մի խումբ կանայք,  մասնակցել ենք ցույցին: Պետնախարարն ասաց, որ, ըստ Փաշինյանի ուղերձի,  խաղաղ ցույցերը պետք է դադարեցնել: Ես ուզում եմ, որ Փաշինյանն ինձ լավ լսի, եթե դիմել եք մեզ, որ վերջ դրվի խաղաղ ցույցերին, իսկ ինչո՞ւ դուք  վերջ չեք տվել ձեր ցույցերին: Նա ի՞նչ գիտի Արցախի ժողովրդի ներկա իրավիճակից: Ինչո՞ւ է նա  մեր տեղը որոշումներ կայացնում և դադարեցնում մեր ցույցը` հարց է առաջանում: Դուք Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների եք գնացել և ասել ՝ ոչ: Մենք ուրախացել ենք Հայաստանի ժողովրդի համար, որ Փաշինյանը եկավ իշխանության: Շարժման ակտիվիստները երիտասարդներ են, չեն հասկանում, որ ծեծկռտուքի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելով Արցախի խնդիրները չեն լուծվում: Դրանով մեր խնդիրները չեն՛ լուծվել և չեն՛ լուծվելու: Այսքան տարիների ընթացքում շատ բան է կուտակվել ժողովրդի մեջ, մենք տառապում ենք: Առանձին մարդկանց հարցեր լուծելով Արցախի ժողովրդի հարցը չի լուծվում: Դուք գիտեք ի՞նչ է կատարվում մեր երկրում, դուք գիտե՞ք ինչ է կատարվում մեր Ազգային ժողովում: Իրենց աշխատողներին դուրս են հանել հրապարակ` հակընդդեմ ցույցի: Սեփական ժողովրդի դե՞մ են ցույց կազմակերպում: Մենք թուրք չենք, որ մեր դեմ ցույց են կազմակերպում, այն էլ հրապարակում՝ շենքի դիմաց: Առանց որևէ հիմնավորուման մարդկանց ազատում են աշխատանքից` իրենց բարեկամներին տեղավորում», – իր դժգոհությունը ներկայացրեց  Կարինե Սարգսյանը։

Նշենք, որ Հանրային նորընծա խորհրդին տարածք է տրամադրվել  Ստեփանակերտի Երիտասարդության պալատում,   խորհրդի վերջնական կազմը հայտնի է լինելու հատուկ նիստից հետո: Ենթադրվում է, որ այն ունենալու է 20 անդամ: Առայժմ խորհրդում ընդգրկված 7 անդամներն էլ շարժման համակարգող խմբի ակտիվ անդամներն են։ 

Այսօր երեկոյան պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում է նախատեսվում` մանրամասները քննարկելու համար: