Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքականություն
11.11.2022 | 12:36ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, «Տվել» ԲԸ նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՏԿԵՆ-ից։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։