«ՌԴ-ն սերնդեսերունդ պատասխան է տալու»․ Կրեմլի արգելած «Արտդոկֆեստ» փառատոնը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
Բոլորը

Նոյեմբերի 9-ին Երևանի Կինոյի տանը Վիտալի Մանսկու «Գորբաչով․ Դրախտ» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի միջազգային փառատոնը՝ արտագնա ձևաչափով:

«Արտդոկֆեստը» հիմնադրվել է 2007 թվականին: Փառատոնին ներկայացված հեղինակները բացահայտում են ժամանակակից աշխարհի ամենացավոտ կետերը: Վերջին երկու տարում, մի շարք խոչընդոտների և արգելքների պատճառով, փառատոնն անցկացվում է Ռուսաստանից դուրս. նախապատվությունը տրվել է նախկին խորհրդային երկրներում արտագնա ցուցադրություններին:

Փառատոնի նախագահ, կինոռեժիսոր Վիտալի Մանսկին փաստում է` Ռուսաստանում ճնշումների են ենթարկվում արդեն երկար տարիներ։

«Սկզբում դատական գործեր էին հարուցում, ապա` տուգանքներ նշանակում, հասարակական ճնշումների էին ենթարկում պետական ԶԼՄ-ների միջոցով: Իսկ հետո անցան ուղղակի սպառնալիքների, հարձակումների, և արդեն վերջին տարիներին փառատոնը վերջնականապես արգելվեց»,- ասում է Մանսկին:

Ռեժիսորը ֆիլմ ունի նաև պուտինյան ռեժիմի մասին: Շեշտում է` ֆիլմը ոչ թե Պուտինի, այլ այն մարդկանց մասին է, որոնք համակերպվել են Ռուսաստանի իշխանության անժամկետ լինելու հետ, և որոնց թողտվությամբ Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ պատերազմ է սանձազերծել։

«Այդ պատճառով էլ ֆիլմը կոչվում է ոչ թե Պուտին, այլ «Պուտինի վկաները»: Վկաների դերն ավելի կարևոր է, պատասխանատու. դա ինչ-որ առումով նաև հանցավոր դեր է: Բոլոր ռուսաստանցիները, այդ թվում՝ ես, վերջիվերջո, թույլ ենք տվել, որ այս պատերազմը տեղի ունենա, որի համար Ռուսաստանը դեռ երկար տարիներ, նույնիսկ սերնդեսերունդ պատասխան է տալու և վճարելու է»,- շեշտում է ռեժիսորը:

«Արտդոկֆեստի արձագանքը Երևանում» փառատոնը նվիրված է փառատոնի ընկեր, մեդիափորձագետ Մանանա Ասլամազյանի հիշատակին, որն այս տարի կյանքից հեռացավ ողբերգական ավտովթարի հետևանքով: Փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի 10 ֆիլմ, որոնց մի մասը կներկայացնեն անձամբ ռեժիսորները:

«Ներկայացվող ֆիլմերից շատերը հեռուստատեսությամբ չեն հեռարձակվում, օնլայն տիրույթում ներկայացված են փակ հղումներով, ուստի փառատոնն առիթ է՝ ծանոթանալու դրանց, տեղեկանալու հասարակական բարդ խնդիրների մասին, կինոդիտումից հետո էլ քննարկում ունենալու ռեժիսորի հետ` հասկանալու, թե տվյալ թեման ինչու է մտահոգում նրան, ինչու է վերջինս հենց այդ թեման ընտրել»,- շեշտում է Երևանում «Արտդոկֆեստի արձագանքը» փառատոնի տնօրեն Սերգեյ Ցելիկովը։

Կինոռեժիսոր Դարյա Սլյուսարենկոն էլ շնորհակալություն է հայտնում Հայաստանին միասին աշխատելու համար։

«Ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում ոչ բոլորն են ցանկանում աշխատել մեզ հետ: Մեզ մոտ առկա է գրաքննություն, դրա որոշ հետևանքներ, ցավոք, արդեն հասցրել եմ իմ մաշկի վրա զգալ: Այդ պայմաններում աշխատելն անհնար է: Կցանկանայի, որ գրաքննություն չլիներ Ռուսաստանում, եթե անկեղծ` չգիտեմ` այդ երկրում բախտ կվիճակվի՞ ինձ երբևէ տեսնել նման բան, թե ոչ»,-ասում է նա:

Կինոռեժիսոր Նիկիտա Եֆիմովը, օրինակ, իր ֆիլմում արծարծել է այնպիսի թեմա, որ վստահ է` հեռուստատեսությամբ, առավել ևս` ռուսական ալիքներով երբեք չէր հեռարձակվի։

«Սա պատմություն է այն մասին, թե ինչպես եմ ես` որպես ռեժիսոր, այցելում խիստ ռեժիմի գաղութ, ցանկանում եմ նկարահանել գաղութի կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա, սակայն իմ հերոսը` այնտեղի ղեկավարը, ասում է, որ այդպես չի կարելի, և ամեն բան պետք է բեմադրված լինի: Արդյունքում մեր աչքի առջև ձևավորվում է մի թատրոն, և մենք տեսնում ենք, որ համակարգը ձգտում է երևալ իդեալական, և դրանով ինքն իրեն ավելի է մատնում»,- մանրամասնում է Եֆիմովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան