Եթե որևէ շինարարի թվում է, որ կարող է արագ, անփույթ, անորակ աշխատանք իրականացնել, և այդ աշխատանքը կընդունվի ու կվճարվի, ապա սխալվում է․ ՏԿԵ նախարար

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում․ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետի հետ դիտարկել է Վաղարշապատ-Մեծամոր՝ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման (աջ գոտի) կմ18+200-կմ19+635, կմ19+945-24+434, կմ24+689-կմ25+593, կմ29+385-կմ29+896, կմ30+152-կմ32+675, կմ33+833-կմ37+417 հատվածի՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները։ Աշխատանքների 90 տոկոսն արդեն ավարտված է։

Նախարարը դիտարկել է նաև Տ-3-76, Զարթոնք – Արտաշար /Տ-3-54/ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ևս իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Նախարար Սանոսյանը մի շարք թերություններ է մատնանշել։ Մասնավորապես ճիշտ կառուցված չեն եղել մայթեզրերը, թեքահարթակները։ Նախարարը հանձնարարել է շինարարին վճարել բացառապես թերությունները վերացնելուց հետո։ «Պետական բյուջեի միջոցներով իրականացվող որևէ ծրագրի հանդեպ չպետք է նման մոտեցում լինի։ Եթե որևէ շինարարի թվում է, որ կարող է արագ, անփույթ, անորակ աշխատանք իրականացնել և այդ աշխատանքը կընդունվի ու կվճարվի, ապա սխալվում է։ Աշխատանքները պետք է ավարտել սահմանված ժամկետին և բարձր որակով»,-ընդգծել է նախարարը։

Նախարարը Արտաշարում ծանոթացել է նաև ջրագծի անցկացման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները։