Ավինյանի ոչ պաշտոնական քարոզարշավն ու քաղաքացու ընկալմամբ՝ նրա «հարստանալու շանսը»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններից շուրջ 10 ամիս առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի ձևաչափով ամենօրյա հանդիպումների մեջ է երևանցիների հետ։ Շուրջ 1.5 ամիս առաջ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակված Ավինյանը շրջում է բակերում, լսում երևանցիների դժգոհությունները և խոստանում լուծել դրանք։

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նկատում է՝ սա ոչ պաշտոնական քարոզարշավ է, և հավելում՝ առավել մտահոգիչ է այն, որ իշխող ուժի թեկնածուն կարող է ընտրվել և դրանից հետո այսպիսի ոգևորությամբ չզբաղվել քաղաքացիների խնդիրներով։

Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդարանում է՝ իր պարտականությունների շրջանակում է նաև համակարգել վարչական շրջանների աշխատանքը։ Նշենք, որ Երևանն այս հարցով զբաղվող փոխքաղաքապետ միայն Տիգրան Ավինյանի նշանակվելուց հետո է ունեցել։

Տիգրան Ավինյանի հերթական հանդիպումն այսօր Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ էր։

Էդուարդ Հայրումյանը մտահոգված է Արաբկիր վարչական շրջանում առկա աղբահանության, ապօրինի զավթված տարածքների, փողոցների գծանշումների խնդիրներով։ Գիտակցում է՝ Տիգրան Ավինյանի կազմակերպած քարոզարշավի անուղղակի մասնակից է դառնում, բայց հույսերով է եկել։

Փոխքաղաքապետ Ավինյանի հետ հանդիպման եկած այս քաղաքացին նախ նրան շփոթում է Արսեն Թորոսյանի հետ, ապա պարզվում է, որ պարտադիր չի համարում, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն զերծ լինի կոռուպցիայից։

Պետական կամ համայնքային պաշտոնը փողի աղբյուր համարող քաղաքացին Տիգրան Ավինյանի հետ հանդիպման էր եկել իրենց բնակելի շենքը ջերմամեկուսացնելու ակնկալիքով։

Բնակիչներից մեկն էլ եկել էր՝ Ավինյանին ասելու, որ իր նկատմամբ վստահություն չկա դեռ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներից։

Չնայած Տիգրան Ավինյանի պնդումներին, որ քաղաքացիների հետ հանդիպում է փոխքաղաքապետի պարտականությունների շրջանակում, այնուհանդերձ, ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը վարչական ռեսուրսի կիրառման ռիսկեր է տեսնում։

Թեև Տիգրան Ավինյանը պնդում է, որ նախընտրական քարոզարշավ չի իրականացնում, այնուհանդերձ, նկատենք, որ նա նույն ոգևորությամբ քաղաքացիների ընդունելություն չէր կազմակերպում փոխվարչապետի պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան