ՌԴ Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել Երևանի և Բաքվի հետ միջխորհրդարանական շփումների շուրջ

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար կողմերի միջև վստահություն ստեղծելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Երեկվա համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, այլ հարցերից զատ, ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական հանրության, հոգևոր առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու համար ռուսական օգնությամբ, ինչպես նաև տալու եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկը՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով։ Այդ առաջադրանքի իրագործման համար նպատակ ունենք գործարկել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմները։ Համապատասխան խորհրդակցությունները Դաշնային խորհրդի մասով արդեն սկսվել են»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Կոսաչովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Սոչիում։

Էմմա Չոբանյան