Մենք չենք շեղվելու մեր ճանապարհից, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Մենք չենք շեղվելու մեր ճանապարհից, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այս մասին գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ կից հրապարակելով հանրահավաքից լուսանկարներ։

«Անթույլատրելի ենք համարում ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանին ենթարկելու ցանկացած փորձ, մերժում ենք նաև ցանկացած նման առաջարկ։

Մենք դա ընդունում ենք որպես համամարդկային արժեքների ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և բարոյականության ոտնահարում։

Возможно, это изображение один или несколько человек, люди стоят, толпа и на открытом воздухе

Յուրաքանչյուրդ հիմա ունեք ընտրության հնարավորություն՝ կամ պատմության մեջ մտնել որպես անարժանապատիվ, փոքրոգի, թուլամորթ, վախկոտ, անհայրենասեր սերունդ, որը չկարողացավ տեր կանգնել իր աստվածային երկրին, կամ պատմության մեջ մտնել որպես սկզբունքային, խիզախ, հայրենասեր, իմաստուն սերունդ, որն իրականացրեց իր բիբլիական առաքելությունը և, չնայած բոլոր դժվարություններին, ապացուցեց, որ անհնարին է կոտրել, անարգել, ոտնահարել արցախցու, հայի պատիվը, պատմությունը, արժեքները։

Համոզված եմ, որ հենց այդպես էլ լինելու է։ Համոզված եմ, որովհետև մենք ունենք Եռաբլուր, ունենք Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, պատասխանատու են ապագա սերունդների և անմահացած հերոսների առաջ և վերջին հաշվով պետք է պատասխան տանք Աստծո առաջ»,- գրել է Բաբայանը։