Ռուսաստանն ուկրաինական Խերսոնում ավարտել է բնակչության տարհանումը

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Խերսոնի շրջանի աջ ափից խաղաղ բնակչության տարհանումն ավարտվել է։ Այս մասին հայտարարել է շրջանի օկուպացիոն վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ դա չի եղել հարկադիր տարհանում, սակայն մարդկանց հնարավորություն է տրվել գնալ կրակի գծից։

Խերսոնի շրջանի օկուպացիոն իշխանությունների այլ պաշտոնյաների տվյալներով՝ ընդհանուր առմամբ 70 հազար մարդ է տեղահանվել։ Հեռանալ ցանկացողների համար անցումները դեռ գործում են, ուստի լիովին պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի Ստրեմոուսովը, երբ խոսում է տարհանման ավարտի մասին։

Հիշեցնենք, որ ՌԴ-ի կողմից նշանակված Խերսոնի շրջանի իշխանությոնները հոկտեմբերի երկրորդ կեսին հայտարարել էին Դնեպրի ձախ ափ բնակիչների տարհանման մասին։

Ուկրաինական բանակը շարունակում է Խերսոնի շրջանում հարձակումը, չնայած, ըստ տարբեր տեղեկությունների, վերջին շաբաթներին տեմպերը դանդաղել են։

Էմմա Չոբանյան