Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Երևանի, Դիլիջանի, Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈւԱՏ», «ԳԱ-ԳԱ-էՏ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ» (գյուղ Շահումյան), «Ռուբադա», «Վ.Կ. Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզում գործող «Մուլտի Գազ», «Թամզա», «ՌոսԳազ պլյուս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը․ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Նույն նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 2-րդ նրբանցքի, Հակոբջանյան 3-րդ նրբանցքի և 1-ին փողոցի գազասպառողների, ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն` Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու և «Մուրացան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: