ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Լուրեր

02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի շրջանակում իր ստանձնած հանձնառությանը և պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվացնել համագործակցությունը:

Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը, ինչը կնպաստի դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Որպես հաջողված մոդել՝ դեսպանը նշել է Երևանի թիվ 119 ավագ դպրոցի օրինակը՝ ընդգծելով, որ այդ դպրոցի աշակերտների հետ նրան հաջողվել է ազատ շփվել ֆրանսերենով: Այդ նպատակով նա առաջարկել է նմանօրինակ ծրագրեր իրականացնել և ֆրանսերենի ուսուցման մակարդակը բարձրացնել նաև ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում: Դեսպանը մատնանշել է նաև այդպիսի ծրագրի իրականացումը Կապան քաղաքում՝ շեշտելով Սյունիքի մարզի և ֆրանսիական Լիոնի միջև համագործակցության հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը: Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը և փաստել, որ այն լավագույնս նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը: Երկուստեք կարևորվել է մեր երկրում այդ համալսարանի գործունեության զարգացումը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեությանը՝ ընդգծելով, որ այն նոր որակ կհաղորդի կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությանը։ Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել երիտասարդ դասավանդողների՝ ֆրանսերենի ուսուցիչներին աջակցելու նպատակով: Դեսպանի խոսքով՝ այդ գործընթացին կաջակցի Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը: Նա նաև հավելել է, որ ինստիտուտը կիրականացնի ֆրանսերենի ուսուցման և լեզվի քննության գործընթաց՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով:

Հանդիպմանը քննարկվել է նաև «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը, որով Ֆրանսիան աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը: Նշվել է, որ ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է կրթությանը և վերապատրաստմանը, իսկ երկրորդ ճյուղը՝ Տաթևի Մեծ անապատ վանքային համալիրի վերականգնմանը: Երկու բաղադրիչում էլ ներգրավված է Ժառանգության ազգային ինստիտուտը: Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին: Շեշտվել է, որ այդ ծրագիրը կարող է որպես մոդել ծառայել նաև այլ ուղղություններով համագործակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։