Բնապահպանական իրավախախտումները միլիարդների են հասնում․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատում է, որ նախարարությունը դադարեցրել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Մղարթի ոսկու հարստացման ֆաբրիկայի գործունեության փորձաքննությունը։ «Որովհետև էնտեղ պոչամբարի ծավալների հետ կապված խնդիր կար և ոչ միայն դա, էնտեղխնդիրներ  կան ՀԷԿ-երի հետ կապված»,- ասում է Էրիկ Գրիգորյանը։

Իրավաբաններն ուսումնասիրում են խնդիրները։ Բացառված չէ, որ ուսումնասիրությունների արդյունքում գետերից ՀԷԿ-երն աշխատացնող ջրերի բացթողնման չափերի թույլտվությունը վերանայվի։ Նախարարությունն այս պահին ակտիվորեն աշխատում է Դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության հետ։ Իրականացվում են ստուգումներ բնապահպանությանն առնչվող բոլոր օբյեկտներում։ «Ստուգումների արդյունքում, երբ որ արդեն կլինի ծավալների հետ կապված որոշակի ցուցանիշներ և աղտոտումներ, այդ գումարները, կարծում եմ, երկրաչափական պրոգրեսիայով կաճեն»,- ենթադրում է նախարարը։

Նա խոսում է պետությանը տարեկան չվճարված մոտ 500 միլիոն դրամի մասին, որը միայն հանքարդյունաբերության արդյունքում առաջնային արժեքը կորցրած հողերի վերականգման նպատակով գանձվող գումարն է։ «Իսկ սոցիալ-տնտեսական ծրագրերի համար դատախազությունն արդեն հայտարարություն տարածեց, ևս մի քանի հարյուր միլիոն կա, սակայն եթե մենք ծավալներին անդրադառնանք կամ իրավախախտումներին, գումարները միանշանակ միլիարդներին են հասնում»,- մանրամասնում է պարոն Գրիգորյանը։

Նախարարն այսօր տեղեկացրեց, որ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո հանքարդյունաբերող կազմակերպությունների գործունեությունը սովորաբար մոնիթորինգի չի ենթարկվել։ Միայն այս տարվա հունվարից օրենքի փոփոխությամբ այդ կազմակերպությունների գործունեությունն սկսել է ստուգվել։ «Արդեն այս եռամսյակից սկսած բոլոր մետաղական ընդերք օգտագործողները պարտավոր են հողի ջրի մթնոլորտի կենսաբազմազանության, պոչամբարի բոլոր մասով իրականացնեն հետազոտություններ արտոնագրված լաբորատորիաներում, և դա պարտավոր են ներկայացնել հասարակությանը»,- ասում է պաշտոնյան։

Նախարարությունը կասկածներ ունի, որ այդ կազմակերպությունների գործունեությունը հնարավոր է չհամապատասխանի մթնոլորտի աղտոտման թույլատրելի չափի և աշխատանքի ծավալները չգերազանցելու մասով ստանձնած պարտավորություններին: «Մասնավորապես մենք այս պահին վերցրել ենք այդ 28 կազմակերպությունների լեռնահատկացման ակտերը և համեմատում ենք փորձաքննությամբ տրված ծավալներին, այսինքն՝ պրակտիկորեն կարող է լինել դեպքեր,  երբ որ փորձաքննության շրջանակներում տրվել է շատ ավելի փոքր տարածքների համար հանքարդյունաբերության գործունեություն, սակայն իրական հատկացման ակտը տրվել է ավել»,- արձանագրում է նախարարը։

Նա նկատում է, որ սա նշանակում է, որ այդ կազմակերպությունը, որը հատկացված տարածքից ավել է շահագործել հանքարդյունաբերության նպատակով, օգտագործել է ավելի շատ ջուր, աղտոտել է գետը, որը նախատեսված չէր։ Տնտեսվարողին 90 օրյա ժամկետում հնարավորություն է տրվում վերացնել այս խախտումները․ «Եթե վերացումը չի իրականացվում, դա հնարավորություն է տալիս ՀՀ-ին առանց որևէ տնտեսական, իրավական, ֆինանսական և այլ ռիսկերի ուղղակի լուծարել յուրաքանչյուր հանքարդյունաբերողի պայմանագիրը»։

 

Մհեր Արշակյան