Փախչել ու թաքնվել աղբի մեջ․ Երևանի ապաստարաններն անմխիթար վիճակում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 22:16
COP29-ի շրջանակում միջազգային կազմակերպություններն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի վերաբերյալ քննարկում են անցկացրել
20.11.2024 | 22:04
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսն օկուպացվել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի կողմից
20.11.2024 | 21:51
Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2024 | 21:38
Վրաստանի ԿԸՀ-ն պատրաստվում է պատգամավորական վկայականներ հանձնել նորընտիր պատգամավորներին
20.11.2024 | 21:25
Մանկության ընկերոջ փոխարեն նրա տեղակալը․ Փաշինյանի ընտրությունը կլուծի՞ համակարգային խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 21:19
Աշոտ Խաչատրյանը` ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
20.11.2024 | 21:08
Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
20.11.2024 | 21:00
Նիկոլ Փաշինյանի «համբերության բաժակը»՝ 6 հրաժարականի պատճառ. ի՞նչ սպասել նոր նշանակումներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 20:55
Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջին անգամ բրիտանական Storm Shadows-ով հարվածել է Ռուսաստանին
20.11.2024 | 20:46
Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Կիևում դեսպանությունների փակման մասին
20.11.2024 | 20:32
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
20.11.2024 | 20:18
Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը
20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կողպված ու սեփականաշնորհված նկուղներ, փակ դռներ ու աղբ։ Նկուղների բանալիները շենքի բնակիչների մոտ կարելի է գտնել, հիմնականում՝ առաջին հարկերի բնակիչների։

Որպեսզի արտակարգ իրավիճակների դեպքում բազմաբնակարան շենքերի նկուղները ծառայեն որպես թաքստոց, պետք է համապատասխանեն նաև որոշակի չափանիշների։ Այդ չափանիշներն օրենքով են ամրագրված՝ առնվազն 1,90 սմ բարձրություն, յուրաքանչյուր պատսպարվածի հաշվով առնվազն 1,5 խ/մ օդի ծավալ և այլն։ Որոշ նկուղներ առհասարակ որպես թաքստոց չեն կարող ծառայել։ Իհարկե, չափանիշներին համապատասխանող նկուղներում էլ, մեղմ ասած, իդեալական պայմաններ չեն։

Factor TV-ի նկարահանող խումբը եղավ Երևանի մի քանի վարչական շրջաններում։ Համեմատաբար բարվոք վիճակում էին Նոր Նորք վարչական շրջանում գտնվող շենքերից մեկի նկուղային հարկերը։

Պարզագույն թաստոցների ու ապաստարանների մասին թվային տվյալները գաղտնի են, բայց միանշանակ է, որ դրանց մեծ մասն անմխիթար վիճակում է, և բնակիչներից շատերը  չգիտեն՝ եթե օդային տագնապ հնչի, իրենք որտեղ են պատսպարվելու։

Պաշտպանական կառույցները 3 տեսակի են լինում՝ ապաստարաններ, ճառագայթային թաքստոցներ ու պարզագույն թաքստոցներ։

Ապաստարանները քաղաքացիական պաշտպանության հատուկ կառույցներ են ու կառուցվում են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների հարակից տարածքներում, հակաճառագայթային թաքստոցները իոնիզացվող ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու համար են նախատեսված․ այդպիսի մի քանի թաքստոցներ ունենք, բայց դրանք չօգտագործվելու և անուշադրության պատճառով այսօր նպատակին ծառայել չեն կարող։ 44-օրյա պատերազմն առիթ եղավ, որ մարդիկ ավելի շատ մտահոգվեն պարզագույն թաքստոցների բացակայության համար։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մաքրման ու կահավորման աշխատանքներ է իրականացնում իրենց կցագրված ապաստարաններում։ Ինչ վերաբերում է բազաբնակարան շենքերի նկուղային հարկերին, ապա դրանց համար, համաձայն բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքի, հիմնականում պատասխանատու են համատիրությունները կամ սեփականատերերը։

Օրենքը թույլատրում է նաև խաղաղ պայմաններում նկուղային հարկերի կիրառություն այլ նպատակներով՝ ասում է Էդան Սնգրյանը։ Խոսքը նաև բնակիչների կողմից սեփականաշնորհված նկուղների մասին է, բայց ռազմական դրության պայմաններում դրանք արագ պետք է պատրաստվեն որպես թաքստոց կիրառելու համար։

Երևանում է ապրում Հայաստանի բնակչության մեկ երրորդը, հաշվառված է մոտ 4800 բազմաբնակարան շենք։ Դրանցից ոչ բոլորն ունեն նկուղներ, սակայն եղածների թիվն էլ փոքր չէ, դրանք միանգամից կարգի բերել հնարավոր չէ։ Նկուղներում պարբերաբար մաքրման աշխատանքներ տարվում են, առաջնահերթություն է տրվում չափորոշիչներին համապատասխանող նկուղներին՝ ասում է Երևանի քաղաքապետարանի քաղաքացիական պաշտպանության բաժնի պետը։

Որ տարածքներում նկուղներ չկան, կան, բայց չեն համապատասխանում չափորոշիչներին կամ վատ վիճակում են, տարածքի բնակիչները կցագրվում են մոտակա թաքստոցներին։

Դավթաշեն վարչական շրջանի շենքերից մեկի նկուղը, օրինակ, արդեն մաքրվել է, 1-2 մեքենա աղբ է դուրս բերվել՝ ասում է համատիրության նախագահ Մելքոն Խաչատուրյանը։ Դռները հիմնականում կողպված են, բայց եթե տագնապ լինի, բոլոր դռները կբացվեն՝ վստահեցնում է Խաչատուրյանը։

Ընդհանուր առմամբ, արձանագրում ենք, որ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու դրանից 2 տարի անց էլ մեծ բան չի փոխվել։ Շենքերի նկուղները մեծամասամբ շարունակում են մնալ անմխիթար վիճակում, և չկա կամ հուսադրող չէ հարցի պատասխանը՝ օդային տագնապի դեպքում մարդիկ կգտնե՞ն անվտանգ թաքստոց, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան