Էստոնիայի խորհրդարանը ՌԴ-ն «ահաբեկչությունը հովանավորող պետություն» է ճանաչել

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Էստոնիայի խորհրդարանը հավանություն է տվել ուկրաինական տարածքների բռնակցումը դատապարտող և Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող պետություն հռչակող բանաձևին։ Հայտարարությանը կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ կամ դեմ ձայներ չեն եղել, գրում է currenttime.tv-ն։

«Աջակցելով Ուկրաինայի խորհրդարանի կոչին՝ ուղղված միջազգային կազմակերպություններին ու պետություններին, Ռիյգիկոգուն ռուսական ռեժիմը հռչակում է ահաբեկչական, իսկ Ռուսաստանը՝ ահաբեկչությունը հովանավորող պետություն, որի գործողություններին պետք է համատեղ դիմադրություն»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Էստոնիան երբեք չի ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտումը ագրեսիայի և կեղծված հանրաքվեների անցկացման արդյունքում։

«Երբեք հնարավոր չէ օրենք ստեղծել օրինազանցության միջոցով: Պուտինյան ռեժիմը, սպառնալով միջուկային զենքով, Ռուսաստանը դարձրեց խաղաղության ամենամեծ սպառնալիքը ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասվում է բանաձևում։

Էստոնիան նաև կոչ է անում հատուկ միջազգային տրիբունալ՝ ագրեսիայի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Էմմա Չոբանյան