Ամուլսարի ընդերքօգտագործման իրավունքը և շինարարության ժամկետը երկարացվել է՝ առանց նոր փորձաքննության

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

«Լիդիան Արմենիան» և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, երկարացրել են «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը և շինարարության ժամկետը Ամուլսարի հանքավայրի համար՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր փորձաքննության։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է նախարարության կայքում հրապարակված պայմանագրից։

Այսպիսով՝ նոր փոփոխությամբ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը ժամանակավոր տիրապետման և օգտագործման նոր ժամկետ է սահմանվել մինչև 2039 թվականի մարտի 25-ը՝ նախկին 2036թ. հունվարի 1-ի փոխարեն:

Շինարարական շրջան սահմանված 2021թ. հունիսի մեկը երկարացվել է մինչև 2024թ. օգոստոսի 26-ը: Պայմանագիրը երկարաձգվել է սեպտեմբերի 19-ին։

Հիշեցնենք, որ «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց այս տարվա հունիսին։ Նոր օրենքում սահմանվեց ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, այս նախագծի ընդունումից հետո անհաղթահարելի ուժ է համարվում նաև քաղաքացիական անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումները, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։

Օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը բնապահպանների և քաղհասարակության շրջանում լայն դժգոհությունների առիթ էր դարձել։ Քաղհասարակության ներկայացուցիչները նշում էին, որ Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու միակ նպատակը Ամուլսարի շահագործման համար պայմաններ ստեղծելն է։

Իրապես ստացվում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն առաջիններից է, որ «օգտվեց» «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքից։

Անժելա Պողոսյան