Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն այցելել է Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Շարունակվում են Մարտունու բժշկական կենտրոնի ու Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման աշխատանքները:
Ջերմուկի առողջության կենտրոնում գնահատվել են տարածաշրջանի ԱԱՊ օղակի կարիքները:
Սյունիքի մարզում շարունակվում են պետական բյուջեի միջոցներով կառուցվող Սիսիանի ԲԿ-ի շինարարական աշխատանքները:
Վերանորոգվում է Գորիսի պոլիկլինիկան:
Խնձորեսկում քննարկվել են բժշկական կենտրոնի շենքային պայմանների բարելավման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։