«ՀՀԿ խմբակցությունը լքելը օլիգարխներին ԱԱԾ ստուգումներից չի ազատի»․ Վահրամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հույս ունի, որ ապագա խորհրդարանում ինքը տեղ կգտնի մեծամասնական ընտրակարգով։ Նրան տեղեկացրեցինք, որ նման ընտրակարգ չկա և նույնիսկ ռեյտինգային ընտրակարգն է հարցականի տակ և պատգամավորը պետք է ապավինի միայն համամասնականին։ «Էդ դեպքում ես չեմ մասնակցի, կուսակցության որևէ ցուցակով  չեմ գնա դառնա պատգամավոր»,- ասում է ՀՀԿ-ական գործիչը։

Հակոբ Հակոբյանը գործարար պատգամավոր է և կուզեր, որ ապագայում էլ հենց որպես բիզնեսմեն տեղ ունենար խորհրդարանում։ Այդ իմաստով նա համաձայն չէ նոր իշխանության հետ, որն արդեն հայտարարել է, որ ապագա խորհրդարանում գործարարներ չեն լինի: «Ես 10 տարի եղել եմ պատգամավոր, որը զբաղվել է բիզնեսով և շատ մեծ օգուտներ եմ տվել մեր տնտեսությանը օրենքների ընդունման հարցում։ Անփորձ մարդը չի կարող էնպիսի օրենքներ մշակել, որ տնտեսվարողի համար ընդունելի լինի նորմալ աշխատելու համար»,- վստահեցնում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Իսկ այսօր գարեջրագործ պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի հետևի իր գործընկերներ Շիրակ Թորոսյանին և Արթուր Գևորգյանին և չի լքի Հանրապետական խմբակցությունը․ «Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ»։

Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի թաքցնում, որ խմբակցությունից հեռացվելու սպառնալիք է կախված նաև պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի գլխին։ Նա էլ Շիրակ Թորոսյանի պես չի ենթարկվել խմբակցության որոշմանը՝ դեմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ «Եվ նա եթե քվեարկությունների թիվն աճի և անցնի երեքից, հնարավոր է, որ նմանատիպ հարց քննարկվի նույնպես»,- զգուշացնում է պարոն Մելիքյանը։

Խմբակցությունը լքողների թեկնածուների մեջ նշվում է նաև գործարար պատգամավորների անունը։ Գագիկ Մելիքյանը չի ասում, որ նրանք դուրս չեն գա։ Իսկ ահա խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, թե Հանրապետական խմբակցությունն արագորեն կաղքատանա իր մեծահարուստ պատգամավորներով: «Սիստեմատիկ, ամեն օր ես առիթ եմ ունենում խոսել իմ խմբակցության բոլոր անդամների հետ անխտիր՝ առանձնազրույցով, հեռախոսազրույցով․․․ որևէ նման մտադրություն չեմ տեսել»,- փաստում է խմբակցության ղեկավարը։

Պատգամավորն ընդհանրապես չի հասկանում Հանրապետական խմբակցությունից դուրս գալու իմաստը՝ եթե նրանք դուրս են գալիս, որ Ազգային Անվտանգության ծառայության ստուգումներից խուսափեն, դա հաստատ չի օգնի: «Եթե պիտի դուրս գան ու նրանց պետք է չստուգեն՝ դա նշանակում է, որ նպատակը հետևյալն էր՝ քաղաքական հետապնդում էր մինչև այն ժամանակը, երբ նրանք պետք է դուրս գան խմբակցությունից կամ կուսակցությունից։ Բայց այսօրվա կուսակցությունը նման գիծ չի որդեգրել»,- ասում է պարոն Բաղդասարյանը։

Հանրապետական Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտներում Ազգային անվտանգության դիմակավոր աշխատողների ստուգումներին պարոն Բաղդասարյանը նորմալ է վերաբերվում։ Իրենք գիտեին, որ միշտ իշխանություն չեն լինելու։

Մհեր Արշակյան