Կիևում եվրահանձնակատարը ևս ստիպված է եղել պատսպարվել օդային հարձակման պատճառով

Լուրեր

02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
Բոլորը

Իրավաբանական հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը, որը գտնվում է Կիևում ստիպված է եղել ապաստարան իջնել օդային տագնապի պատճառով։ Վերջինս այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում։

«Այսօր առավոտյան օդային տագնապ էր տրվել առավոտյան ժամը վեցին, այնուհետև ժամը ութին հնչել են առաջին պայթյունները, մեզ խնդրել են անձնակազմի և այլ հաճախորդների հետ միասին իջնել հյուրանոցի ստորգետնյա տարածք»,- գրել է նա։  Եվրահանձնակատարը հավելել է, որ Կիևում ուկրաինական ուժերի և եվրոպական ներկայացուցչության ծառայությունների պաշտպանության ներքո անվտանգ է։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ  Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապի ազդանշաններ են տրվել, եղել են հրթիռային հարվածներ։ Ուկրաինական լրատվամիջոցները, իշխանություններն ու ականատեսները հայտնում են պայթյունների մասին Կիևում, Ժիտոմիրում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում։
Կիևի մետրոյի բոլոր գծերով գնացքների շարժը դադարեցվել է,  կայարանները ծառայում են որպես պատսպարաններ։

Տաթև Ֆռանգյան