Վահրամ Դումանյանը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Լուրեր

15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպումներին մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ հանդիպմանը քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բուհերում վրացագիտության, իսկ Վրաստանի բուհերում՝ հայագիտական ամբիոնների գործունեությանը:

Նախարարը հանդիպել է նաև Կիպրոսի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Պրոդրոմոս Պրոդրոմուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԿԳՄՍՆ ոլորտներում համագործակցության և նոր համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը:

Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման պետնախարար Բրանկո Ռուժիչի հետ հանդիպման ընթացքում էլ անդրադարձ է եղել կրթության ոլորտում սերբական փորձի ուսումնասիրման հարցերին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է նաև Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում կայացած ընդունելությանը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցում է Կիպրոսի Հանրապետությունում անցկացվող «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին: