ՀՀԿ փլուզումը սկսվել է. կուսակցությունը կլքի ևս յոթ պատգամավոր. «Ժողովուրդ»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ փլուզումը սկսվել է, ընդ որում, բավական արագ տեմպերով: Մինչ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ էին անցկացնում՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին կողմ քվեարկելու համար պատգամավոր Շիրակ Թորոսյանին հեռացնելու համար, պարզվեց՝ Թորոսյանն ինքն է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել: Ավելի ուշ ՀՀԿ-ից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան: Ի դեպ, եւորգյանն այն ՀՀԿ-ականներից էր, որը մայիսի 8-ին Փաշինյանին դեմ էր քվեարկել: Առաջիկայում ՀՀԿ խմբակցությունից հնարավոր է հեռացնեն նաեւ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, որը եւս առանց ՀՀԿ-ում համաձայնեցնելու Փաշինյանին կողմ էր քվեարկել: 

Բայց պարզվում է, ՀՀԿ ներքին խնդիրներն այսքանով չեն ավարտվելու. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում խմբակցությունը լքելու մասին կհայտարարեն եւս յոթ պատգամավոր, հիմնականում՝ գործարար թեւից: Արդյունքում, ստեղծվելու է հետաքրքիր իրավիճակ. ԱԺ-ում Ելք, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 մանդատ ունեն, իսկ շատ նախագծեր անցնում են 53 ձայնով: Փաստացի հիմա նրանք ունեն 50 մանդատ, եթե այլ մարդիկ դուրս գան ՀՀԿ-ից, ապա քսան տարի իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ն կզրկվի նաեւ խորհրդարանում մեծամասնություն կոչվելուց: ՀՀԿ-ում ընդամենը մնացել են մի քանի հոգի, ովքեր հրապարակային խոսում են՝ Արմեն Աշոտյան, Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, իսկ մյուս բոլոր կուսակցականներն ուղիներ եւ ելքեր են փնտրում դեպի ԲՀԿ եւ Գագիկ Ծառուկյանին կամ Նիկոլ Փաշինյանին եւ «Ելք»-ին միանալու համար: Ինչպես հայտնի երգում էր ասվում. «Տեսա՞ր, տեսա՞ր ինչ եղավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: