ԱԺ փոխնախագահը խմբակցությունից հեռացողներին խուսափում է բնորոշել «առնետ» բառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
Բոլորը

Շիրակ Թորոսյանն այլևս Հանրապետական խմբակցության անդամ չէ։ Նրան այսօր իր դիմումի համաձայն հեռացրել են խմբակցությունից։

«Մանդատը վայր դնելը բացառվում է, որովհետև այդ մանդատը հազարավոր ընտրողների համար է, նրանց է ծառայել»,-ասում է խմբակցության արդեն նախկին անդամը։

Շիրակ Թորոսյանի դիմումի առիթը մայիսի 8-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին արված քվեարկությունն էր, որը Հանրապետականը ծանր էր տարել։ «Մայիսի 8-ի քվեարկությունը անհամատեղելի էր իմ մոտեցումների, իմ ընտրողների պահանջի և խմբակցության պահանջների միջև։ Ես վստահ եմ, որ առաջիկայում կարող էին էլի այդպիսի իրավիճակներ առաջանալ, նորից լինեին դեբատներ, քննարկումներ, որի անհրաժեշտությունն ամենևին չկար»,- արձանագրում է ջավախքցի պատգամավորը։

Հիմա պարոն Թորոսյանն անկախ պատգամավոր է և առաջիկա արտահերթ ընտրություններում ներկայացնելու է «Հզոր Հայրենիք» կուսակցությունը։ Խմբակցությունը, ըստ պարոն Թորոսյանի, ըմբռնումով է մոտեցել իրենց թողնելու ջավախքցի պատգամավորի դիմումին։ «Որևէ վեճ, որևէ վիճաբանություն, որևէ հակափաստարկ, որևէ նեղացկոտություն չի եղել խմբակցության նիստում»,- վստահեցնում է անկախ պատգամավորը։

Շիրակ Թորոսյանը խմբակցությունը լքած միակ պատգամավորը չէ։ Այսօր ոչ միայն խմբակցությունը, այլև կուսակցությունը լքելու որոշում է կայացրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը։ «Նույն այդ դուրս եկողները, ովքեր այսօր դուրս են եկել, նախապես ինձ չեն էլ տեղեկացրել»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ավելի վաղ խմբակցությունը նկատողություն էր հայտարարել հանրապետական Ֆելիքս Ցոլակյանին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու համար։ Էդուարդ Շարմազանովն ակնարկում է, որ նկատողությունը թույլ պատիժ էր պարոն Ցոլակյանի համար․ «Խմբակցությունում չպետք է լինեն երկակի ստանդարտներ»։

Էդուարդ Շարմազանովն այս պահին չի տեսնում կուսակցության և խմբակցության նավը լքողների թվի ավելացում։ Հանրապետականի մամուլի խոսնակը չի հերքում, որ իրենց իշխանությունը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, որոնց համար վճարում է այսօր։

«Մեր իշխանության խնդիրների մասին Սերժ Սարգսյանից ավելի շատ ու ավելի բարձր որևէ մեկը մատնացույց չի արել, մայիսի 17-ի նիստում (մեկ տարի առաջվա ԱԺ նիստում Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի մասին է խոսքը-Մ․ Ա․)»,- նկատում է Էդուարդ Շարմազանովը։

Նա հիշեցնում է, որ Հանրապետականն այսօր էլ ուժ է, և առանց Հանրապետականի Հայաստանն այսօր վարչապետ չէր ունենա։ Հանրապետական նավը լքողների քայլերին առաջարկում է շատ թեթև վերաբերվել։ «Ուինսթոն Չերչիլը 4 անգամ կուսակցություն է փոխել, լիբերալներից դարձել ա պահպանողական, պահպանողականներից լիբերալ, նույնը Ռոնալդ Ռեյգանը»,- վկայակոչում է պատմաբան պատգամավորը։

Պատգամավորն այսօր ծանր էր տարել, որ երեկ Սարդարապատում Առաջին Հանրապետության տոնակատարությունների առթիվ ելույթում Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի հիշել Գարեգին Նժդեհին: «Ես չեմ կարող ասել՝ սա միտումնավո՞ր է, ոչ միտումնավոր, որովհետև Նժդեհը տասնապատիկ անգամ ավելի մեծ է, քան Հանրապետականը և որևէ կուսակցություն»,- թեման փակում է նա։

Ի դեպ, Փաշինյանի ելույթում որևէ խոսք չկար նաև Սարդարապատում Դաշնակցության դերի մասին և Էդվարդ Շարմազանովը դա նույնպես չէր հասկանում։

 

Մհեր Արշակյան