ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ Ա. Սաքունցի հայցի քննությունը կսկսվի վաղը. ՀՔԱՎ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցի քննությունը:

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով 2018 թ. մարտի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված դատական նիստից առաջ դատական կարգադրիչները, իմանալով, որ  Արթուր Սաքունցը մասնակցելու է վերոնշյալ դատական նիստին, խուզարկել են և վերցրել նրա անձնական տվյալները: Մինչդեռ այլ դատական նիստերի մասնակցող քաղաքացիներին դատական կարգադրիչները չեն խուզարկել:

Դատարան ներկայացված հայցով Ա. Սաքունցը նշել է, որ խուզարկության գործընթացն ակնհայտ նվաստացման միտում է ունեցել, և պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Դատական դեպարտամենտի կարգադրիչների գործողությունները:

Հայցադիմումին կից ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, որ դատական կարգադրիչները ակնհայտ խտրական վերաբերմունք են ցուցաբերում՝ անձի պաշտոնից ու կարգավիճակից կախված: