Դատախազությունը պահանջում է բեկանել ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին արդարացնելու դատավճիռը

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Դատախազությունն այսօր բողոքարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին արդարացնելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որ հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ մականունով, մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանի, 2022 թվականի հունիսի 26-ի դատավճռով Պետրոսյանին արդարացրել է։

Ալեքսան Պետրոսյանն, ըստ գործի, հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր, իսկ 2003-2007թթ. ընթացքում զբաղեցնելով Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանի հետ:

Արամ Հարությունյանի վերաբերյալ գործի համաձայն՝ վերջինս, 2007թ. հունիսի 8-ին նշանակվել է Բնապահպանության նախարար և կառավարության որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսացել նաև ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ:

Ըստ գործի՝ 2007թ. ընթացքում Ալեքսան Պետրոսյանի որդին՝ «ՄԱՊ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը, հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն է ունեցել և, հանդիսանալով նաև «Լուլիար» ՍՊ ընկերության սեփականատեր և տնօրեն, լիազորված անձի միջոցով 2007թ. հոկտեմբերի 5-ին մասնակցել է Արամ Հարությունյանի ղեկավարած ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից կազմակերպված ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման առաջնահերթություն ստանալու աճուրդին, որտեղ հաղթող է ճանաչվել «Լուլիար» ՍՊ ընկերությունը։ Այս ընկերությանը տրվել է ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիա` Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի երևակումում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար:

2007թ. աշնանը Արամ Հարությունյանը «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, իր մտերիմ Սուրեն Միքայելի Ավագյանից տեղեկացել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն ունի ՀՀ-ում հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն և հետաքրքրություն է դրսևորել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության լիցենզիաներ ձեռք բերելու հարցում:

Քննարկումների ժամանակ Սիլվա Համբարձումյանից տեղեկանալով, որ վերջինս հետաքրքրություն է դրսևորել ՀՀ տարբեր բնակավայրերում գտնվող երեք հանքերևակումների, այդ թվում՝ Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի հանքերևակման նկատմամբ, նրան հայտնել է, որ Տավուշի մարզի Սառնաղբյուրի ուսումնասիրության հատուկ լիցենզիան արդեն իսկ ձեռք է բերել Ալեքսան Պետրոսյանը, սակայն նա ունի հնարավորություն գումարի դիմաց կազմակերպել նշված, ինչպես նաև մյուս երկու լիցենզիաները Սիլվա Համբարձումյանին տրամադրելու գործընթացը: Սիլվա Համբարձումյանը համաձայնել է, որից հետո Արամ Հարությունյանը, նյութական շահագրգռվածությունից ելնելով, Սիլվա Համբարձումյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ կազմակերպել է «Լուլիար» ՍՊ ընկերությունը լիցենզիայով հանդերձ Սիլվա Համբարձումյանին փոխանցելու գործընթացը:

Այնուհետև, հերթական հանդիպումների ժամանակ Արամ Հարությունյանը, Սիլվա Համբարձումյանից հավաստիանալով, որ նա պատրաստակամ է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ թվով 10 ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ ձեռք բերելու համար, տվել է իր համաձայնությունը նրա օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու հարցում և առաջարկել ուսումնասիրել երկրաբանական ֆոնդի տվյալներն ու ներկայացնել առաջարկություն հետաքրքրող կոնկրետ հանքերևակումների վերաբերյալ:

Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող վերոհիշյալ հանքերևակումների ուսումնասիրության թվով 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Ըստ քրեական գործի՝ Ալեքսան Պետրոսյանը օժանդակել է Արամ Հարությունյանին՝ Սիլվա Համբարձումյանից ստացված կաշառքի գումարի իրական ծագումը թաքցնելու և դրան օրինական տեսք տալու հարուցում։ Մասնավորապես՝ ենթադրյալ կաշառքի գումարի մի մասը փոխանցվել է Պետրոսյանին պատկանող ընկերություններից մեկին։ Ըստ գործի՝ Հարությունյանին օժանդակել են նաև այլ անձինք։

Ալեքսան Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս վերջինս նշել է, որ իրավական առումով իր համար պարզ է, թե ինչ հոդվածով են իրեն մեղադրանք առաջադրել, սակայն մեղադրանքի էությունը պարզ չէ, մասնավորապես, իրեն պարզ չէ, թե ինքը երբ է սկսել օժանդակել Արամ Հարությունյանին, երբ՝ ավարտվեց օժանդակելը, ինչպես է օժանդակել, ինչ գործողություններով, իր համար պարզ չէ նաև, թե Արամ Հարությունյանն ինչպես է լվացել փողերը, որտեղ, ինչ գործողություններով և որտեղից ինքը պիտի իմանար այս ամենի մասին:

Նշենք, որ Արամ Հարությունյանին առնչվող գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն նրա վերաբերյալ գործը դեռևս նախաքննության փուլում է։

Արաքս Մամուլյան