Ցանկացած վայրագության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Պետդեպը՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու մասին
Քաղաքականություն
03.10.2022 | 20:37ԱՄՆ-ն անհանգստացած է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության կապակցությամբ։ Այս մասին Թվիթերում գրել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին: Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննության։ Ցանկացած վայրագության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է գրառման մեջ։
Էմմա Չոբանյան