Թուրքիային անհրաժեշտ է շուտափույթ նոր Սահմանադրություն ընդունել․ արդարադատության նախարար

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ պետք է հնարավորինս շուտ ընդունել նոր Սահմանադրությունը, որը կփոխարինի գործող Սահմանադրությանը, որն ընդունվել է 1982 թվականին՝ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։

«Թուրքիային հրատապ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Առանց դրա չի կարող լինել նոր Թուրքիա։ Դրա ընդունմամբ մենք նոր էջ կբացենք երկրի պատմության մեջ»,- ասել է նախարարը, որի ելույթը ցուցադրվել է TRT հեռուստաալիքով, գրում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի Արդարադատության նախարարության ղեկավարը նշել է, որ ավելի վաղ մի քանի փորձ է արվել նոր Սահմանադրություն մշակելու ուղղությամբ, սակայն դրանք արդյունք չեն տվել։

«Թուրքիան վաղ թե ուշ կընդունի նոր Սահմանադրությունը: Երկրին անհրաժեշտ է հիմնական օրենք, որը կընդունվի ժողովրդավարական պայմաններում և կպաշտպանի բոլորի շահերը»,- ասել է Բոզդաղը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի նախկին սահմանադրություններն ընդունվել են ռազմական հեղաշրջումներից հետո։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս խոսել է Թուրքիայի համար նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։ Նրա կարծիքով՝ նոր հիմնական օրենքը պետք է ընդունվի մինչև 2023 թվականը, երբ Թուրքիան կնշի Հանրապետության հռչակման 100-ամյակը։

Տաթև Ֆռանգյան