Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ին ի պատասխան՝ Թուրքիան կավելացնի իր ռազմական ներկայությունը Հյուսիսային Կիպրոսում

Լուրեր

03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
Բոլորը

Թուրքիան մեծացնելու է իր ռազմական ներկայությունը Հյուսիսային Կիպրոսում և մատակարարելու է բոլոր անհրաժեշտ զենքերը՝ կիպրացի թուրքերի շահերը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Փամուքքալեի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Եթե նույնիսկ մեր ճանապարհին կանգնի ամբողջ աշխարհը, Թուրքիան հետ չի կանգնի իր դիրքորոշումից և կպաշտպանի Կիպրոսում իր շահերը, ինչպես նաև Էգեյան ու Միջերկրական ծովերում»,- ասել է Չավուշօղլուն։

Նա քննադատել է ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը, որոնք չեղարկել են Կիպրոս զենքի մատակարարումների էմբարգոն։

Չավուշօղլուն նաև կիսվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ իր վերջին զրույցի մանրամասներով․ «Ես առաջարկել եմ Բլինքենին, ցանկության դեպքում, ֆինանսական օգնություն ցուցաբերել կիպրացի հույներին, ոչ թե զենք մատակարարել, և բաց հարցրել եմ՝ ո՞ւմ դեմ եք նրանց զինում»։

Նա նշել է, որ ի պատասխան ԱՄՆ գործողություններին՝ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի ռազմական հզորությունը կավելանա։

«Մենք ուժեղ ենք ինչպես բանակցությունների սեղանին, այնպես էլ դաշտում»,- ասել է Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան