Աթենքում խորապես սխալվում են՝ ենթադրելով, թե նրանց կփրկի ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը․ Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին

Լուրեր

03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ նա Աթենքին մեղադրել է սադրանքների մեջ։

«Մենք քաջատեղյակ ենք այն շրջանակների իրական նպատակներին, որոնք Հունաստանին հրահրում են Թուրքիայի հետ առճակատման։ Թուրքիան դատապարտում է Էգեյան և Միջերկրական ծովերն առճակատման ու արյունահեղության գոտիների վերածելու ցանկացած փորձ։ Մենք հանդես ենք գալիս խաղաղության և կայունության օգտին»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, թե Հունաստանի կողմից կղզիներում, ինչպես նաև Թուրքիայի հետ ցամաքային սահմանին մոտ՝ Արևմտյան Թրակիայում զենքի տեղակայումն Անկարային չի վախեցնում, քանի որ «Թուրքիայի հզորությունը շատ ավելի մեծ է»։

«Միևնույն ժամանակ, ես ուզում եմ զգուշացնել հույն ժողովրդին երկրի քողարկված օկուպացիայի սպառնալիքի մասին։ Աթենքում խորապես սխալվում են՝ ենթադրելով, թե նրանց կփրկի ԱՄՆ-ից ու Եվրոպայի երկրներից աջակցությունը։ Չի՛ օգնի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Էրդողանը հայտարարել էր, թե Աթենքին Թուրքիայի պատասխանը կարող է տրվել «ցանկացած գիշեր»։ Նա նաև Աթենքին կոչ էր արել հիշել պատմությունն ու դասեր քաղել Զմյուռնիայում ժամանակին տեղի ունեցածից։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիա)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան