Մեկնարկել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամենամյա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը (Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրերը՝ հին և նոր տոմարներով)․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է մատուցել Կոմիտասի անվան պանթեոնում, որի ընթացքում հոգևոր երգասացություններ է կատարել «Գեղարդ» երգեցիկ խումբը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին: Այնուհետև հնչեցվել է թանգարանի զանգը։

Իրավիճակով պայմանավորված՝ այս տարի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասշտաբային միջոցառումները չեղարկվել են: Գիտաժողովը կանցկացվի առավել զուսպ, կամերային ձևաչափով:

Գիտաժողով-փառատոնի շրջանակում նախատեսված են հետևյալ միջոցառումները.

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ սոպրանո Աննա Սամուիլի և դաշնակահար Մաթիաս Սամուիլի (Գերմանիա) մասնակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դահլիճում: Ծրագրում՝ Կոմիտաս Վարդապետի և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» ստեղծագործությունը (խոսք՝ Ե. Չարենցի)՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-16:30, և հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-15:30, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ Հայաստանի և արտերկրի (Իտալիա, Ուկրաինա, ԱՄՆ, Կանադա) առաջատար գիտական հաստատություններից:

Հոկտեմբերի 8-ին Հառիճի վանական համալիրոմ կհնչի Կոմիտասի «Պատարագը»՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Քրիստինա Ոսկանյան)»,- ասված է հաղորդագրությունում։