ՌԴ-ն զրահափոխադրիչ է ուղարկել Վրաստանի հետ սահմանային անցակետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանի ԱԴԾ-ն զրահափոխադրիչներ է ուղարկել Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի՝ Վրաստանի հետ սահմանային անցակետ։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի ԱԴԾ սահմանային վարչությանը։

«Զրահափոխադրիչները շարժվում են այնտեղ, սակայն չեն գնում՝ անցակետ տեղադրելու համար, դա, կոպիտ ասած, ռեզերվային քայլ է անկանխատեսելի դեպքերի համար, եթե պահեստազորայինները ցանկանան ճեղքել անցակետը և առանց սահմանային որևէ ձևակերպում իրականացնելու հեռանալ երկրից։ Միայն այդ նպատակով»,- հայտնել են սահմանապահ վարչությունում։

Նրանք նշել են, որ անցակետը գործել է սովորական ռեժիմով։

«Զինվորական տարիքի արական սեռի քաղաքացիների ելքի որևէ սահմանափակում չի դրվել»,- հավելել են ԱԴԾ-ում:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին, բլոգեր Նիկոլայ Լևշիցը հայտնել էր, որ ռուս զինծառայողները Վերին Լարս են ժամանել զրահափոխադրիչներով։ Անդրադառնալով ականատեսներին՝ Լևշիցը նշել է, որ «սահմանային անցակետի մոտ զինվորական անցակետ է տեղադրվում»։

«Դոժդ» հեռուստաալիքն էլ հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ զինվորական համազգեստով մարդիկ զրահափոխադրիչով անցնում են հերթի մեջ կանգնած մեքենաների կողքով։

Լարսի անցակետում նկարահանված տեսանյութը՝ այստեղ։

Տաթև Ֆռանգյան