Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի բնակչությունը կտրուկ աճել է

Լուրեր

20.11.2024 | 20:32
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
20.11.2024 | 20:18
Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը
20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:46
Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
20.11.2024 | 19:34
Եվրոպացի բնապահպանների բողոքի ակցիան՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների և հայկական տարածքների օկուպացիայի դեմ
20.11.2024 | 19:25
Ըմբիշ Էլեն Բաբաջանյանը` արծաթե մեդալակիր. զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:15
Ինչ կփոխի Արփինե Սարգսյանի նշանակումը․ հարցում՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:00
Պուտինը միջուկային զենքով կհարվածի՞ Ուկրաինային Բայդենի որոշումից հետո զարգացումների արդյունքում․ զրույց Ալեքսանդր Բոժկոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 18:51
Ուկրաինային «առանձնակի զանգվածային» հրթիռային հարվածի սպառնալիքի մասին լուրերը կեղծ են․ հետախուզություն
20.11.2024 | 18:42
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Պալմիրային
20.11.2024 | 18:30
Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին
20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Այսօր նշվում է Ստեփանակերտի օրը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Դիմելով ստեփանակերտցիներին՝ ասել է.

«Արցախի մայրաքաղաքն իր հերոսական անցյալով միանշանակ արժանի է տոնական՝ գունագեղ հանդերձանքի, հետաքրքիր միջոցառումների, ինչին արդեն սովոր էին Ստեփանակերտը, ստեփանակերտցիներն ու հյուրերը: Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը նաև այս առումով անխուսափելի փոփոխություններ պարտադրեց: Տոնական միջոցառումներից ձեռնպահ մնալով հանդերձ` այսօր պարտավոր ենք կրկնակի ու եռակի ջանքեր ուղղել հերոսների կյանքի գնով պաշտպանված մեր հայրենիքի այս փոքրիկ պատառիկը շենացնելուն, ամրացնելուն։ Պարտավոր ենք հանուն մեր նահատակների հիշատակի, պարտավոր ենք հանուն գալիք սերունդների։ Այդ խորդուբորդ, բայց և պատվաբեր ուղին ենք ընտրել 1990-ականներից ի վեր։ Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով՝ ևս մեկ շենք կառուցելով, ևս մեկ փողոց բարեկարգելով, քաղաքային միջավայրը ևս մեկ նոր հնարավորությամբ համալրելով։ Պատերազմից հետո Ստեփանակերտի բնակչության կտրուկ աճ ունեցանք։ Արցախի օկուպացված բնակավայրերից տեղահանված մեր հազարավոր հայրենակիցները Ստեփանակերտում են ապաստան գտել։ Մենք բոլորին ընդունել ենք գրկաբաց։ Վստահ ենք՝ կգա օրը և կկատարվի նրանց երազանքը. յուրաքանչյուրն իր հարազատ օջախը վերադառնալու հնարավորություն կունենա: Իսկ մինչ այդ կանենք ամեն ինչ, որ քաղաքի ենթակառուցվածքները արդիականացնենք, հզորացնենք` չնախատեսված ծանրաբեռնվածությունը հաղթահարելու, մայրաքաղաքի բնականոն կյանքը չխաթարելու համար։ Օգտվելով պատեհ առիթից՝ ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր համայնքային ընկերություններին ու գործընկեր բազմաթիվ կազմակերպություններին քաղաքի կենսագործունեությունն ապահովելու համար… Խունկ ու խոնարհում մեր հերոսների հիշատակին, որոնք գիտակցաբար իրենց կյանքը զոհասեղանին դրեցին նաև հանուն Ստեփանակերտի … Սիրելի՛ հայրենակիցներ, մեր մշակույթների ու դարաշրջանների խաչմերուկ քաղաքը դեռ կտոնի իր օրը խինդուծիծաղով, երգուպարով: Յուրաքանչյուրս՝ մեր տեղում և ամենայն պատասխանատվությամբ, պարզապես պետք է հնարավորն անենք այդ օրը մոտեցնելու համար… Շնորհավո՜ր տոնդ, Արցախի քաղաքամայր, մեր սրտի քաղաք Ստեփանակե՛րտ»: