Պատերազմը թակում է նաև դպրոցների դուռը․ որքանո՞վ ենք պատրաստ տագնապի ազդանշանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Հայաստանյան դպրոցների բոլոր հարկերում փակցված են քարտեզ-ուղեցույցներ, որոնք ցույց են տալիս, թե օդային տագնապ ազդանշանի դեպքում ինչպես պետք է տարհանում իրականացվի: Տարեկան 1-2 անգամ դպրոցներում տրվում է փորձնական օդային տագնապի ազդանշան, աշակերտերն ու անձնակազմը տարհանվում են:

Հատկապես հիմա, երբ ունենք անվտանգային լուրջ խնդիր, կարևոր է, որ բոլորը, այդ թվում` ուսումնական հաստատություններում, պատրաստ լինեն տարհանման և պատսպարման՝ կարծում է ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։

Նա բացատրում է՝ տագնապի ազդանշանների 2 տեսակ կա` «օդային տագնապ» և «ուշադրություն բոլորին»:

«Կա շչակներից հնչող ընդհատումներով և անընդհատ ձայն։ Ընդհատումներով ձայնը 2-3 րոպե տևողությամբ ձայն է, որը նշանակում է «օդային տագնապ»։ Այսինքն՝ օդային հարձակում է նախատեսվում տվյալ տարածքի վրա։ Այս դեպքում չպետք է հապաղել, առանց խուճապի մատնվելու հարկավոր է ուղևորվել մոտակա պաշտպանական կառույց․ դպրոցների պարագայում դրանք հիմնականում նկուղային հարկերն են»,- մանրամասնում է նա։

Իսկ եթե լսում եք անընդհատ հնչող ձայնային ազդանշան, նշանակում է` դրան հաջորդելու է հրատապ, հատուկ հաղորդում պատկան մարմինների կողմից:

«Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում պետք է միացնել հասանելի լրատվական միջոցները և ստանալ ճշգրիտ տեղեկություն` հետագա անելիքների վերաբերյալ: Ազդանշան տրվում է նաև օդային տագնապի ավարտի դեպքում: Թե´ օդային տագնապի, թե´ դրա ավարտի հայտարարման դեպքում ձեր բջջային հեռախոսին կստանաք այդ մասին ծանուցում:

Տարհանումից ոչ պակաս կարևոր է պատսպարումը: Պատսպարանների հետ կապված պատկերը հուսադրող չէ․ մայրաքաղաքի շենքերի նկուղներից շատերը սեփականաշնորհված են կամ լցված աղբով։ ԱԻՆ-ը մի քանի օր առաջ հայտարարեց՝ իրականացվում են պատսպարանների մաքրման, ազատման և նորոգման աշխատանքներ:

Հայտնի է, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով խախտվել է 25 հազար դպրոցահասակ և ավելի քան 6 հազար նախադպրոցական տարիքի երեխաների կրթության իրավունքը։ Հայաստանի 172 դպրոցների տրամադրվել է հարկադրված արձակուրդ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով և տեղեկացրեց, որ ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները. շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան