ՌԴ մի շարք քաղաքներում մոբիլիզացիայի դեմ ցույցեր են սկսվել․ կան ձերբակալվածներ

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել մոբիլիզացիայի դեմ։ Ավելի վաղ նման ակցիաների կոչ էր արել «Վեսնա» երիտասարդական շարժումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ցուցարարներին ցրելու հաղորդումներ են ստացվում Իրկուտսկից, Ուլան-Ուդեից և Խաբարովսկից։ Wall Street Journal-ի թղթակից Մեթյու Լաքսմորը հայտնում է, որ ակցիաները դեռևս բազմամարդ չեն։

Իրկուտսկի կենտրոնական հրապարակ է դուրս եկել շուրջ 60 մարդ, կան ձերբակալվածներ։ Տոմսկում նույնպես մի քանի մարդ է ձերբակալվել։

Շատերը դուրս են  եկել «Ո՛չ մոբիլիզացիային» պաստառներով։ Կանայք պահանջում են ձեռք չտալ իրենց ամուսիններին, որդիներին, եղբայրներին։ Նովոսիբիրսկում ակցիան ցրելու համար դուրս է եկել ՕՄՕՆ-ը։

«ОВД-Инфо»-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում տարբեր հակապատերազմական ակցիաների ժամանակ ձերբակալվել է շուրջ 16․500 մարդ։

Էմմա Չոբանյան