Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը մտադիր են կոչել Հասմիկ Կիրակոսյանի անունով

Լուրեր

04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու կենտրոնական Սպանդարյան փողոցի մի փոքր հատված մտադիր են անվանափոխել․ ավագանու հաստատումից հետո այն կկրի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանի անունը։

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում ավագանու անդամների, արվեստագետների ու բազում քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցավ հանրային բաց լսում-քննարկում։ Ավագանու անդամ Լուսինե Սանոյանը ներկայացրեց «Բալասանյան դաշինքի» կողմից մշակած նախագիծը՝ նշելով, որ Գյումրու տարբեր մշակութային օջախների աշխատակիցներից գրավոր առաջարկներ են ստացել այն փողոցը, որտեղ բնակվել է Հասմիկ Կիրակոսյանը, կոչել նրա անունով։ Խոսքը Սպանդարյան փողոցի Շահումյան փողոցից Հաղթանակի պողոտա ընկած հատվածի մասին է։

Հասմիկ Կիրակոսյանը երկար տարիներ գլխավորել է Լենինականի, այնուհետ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժինը, 2018 թվականից էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդականն էր։ Նա մահացել է 2021 թվականի մայիսին կորոնավիրուսից։
Գյումրու ավագանու անդամ Լուսինե Սանոյանն իր զեկույցում, ներկայացնելով Հասմիկ Կիրակոսյանի գործունեությունը, նրա ստացած մեդալներն ու պարգևները, նշեց, որ այս քայլով ըստ արժանվույն կգնահատեն մշակույթի վաստակավոր գործչի մեծ ներդրումը Գյումրի քաղաքի զարգացման գործում ու 80-ամյակին ընդառաջ կհավերժացնեն նրա անունը։

Բանախոսը նշեց, որ թեև այս օրերին բոլորի միտքը սահմանում է, այնտեղ կանգնած զինվորների հետ է, այդուհանդերձ, որոշել են չհետաձգել հանրային բաց լսումը։ Մասնակիցներից շատերը ելույթ ունեցան, ողջունեցին այս առաջարկը։
Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը Հասմիկ Կիրակոսյանի անունով փողոց ունենալը համարեց մեծ պատիվ գյումրեցիների համար։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանն էլ նրան «մեծ տիկին» անվանեց, որն իր լուման է ունեցել Շիրակի մարզի գրեթե բոլոր մշակութային կառույցների զարգացման, երբեմն նաև հիմնադրման գործում։

Արվեստաբան Արաքս Մարգարյանն էլ շեշտեց նրա հավերժ սերն ու պատասխանատվությունը Գյումրիի հանդեպ։ Նախագիծը քննարկման կներկայացվի Գյումրու ավագանու առաջիկա նիստում։

Արմիկ Մովսիսյան