Ալիևն օգոստոսին պարգևատրել է զոհված հայ զինծառայողի մարմինը խոշտանգողին. FIP

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր հետաքննություն սկսելու մասին այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց հայ կին զինծառայողի մարմնի խոշտանգման տեսանյութը:

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ուսումնասիրում է ենթադրյալ անօրինական գործողությունները՝ «հայկական զինված ուժերի զինծառայողների մարմինների, ինչպես նաև գերի ընկած պրովոկատորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար»։

Նման հայտարարություն Ադրբեջանի իշխանություններն արել էին նաև 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, երբ համացանցում տարածվեցին տեսանյութեր հայ զինվորների մարմինների, գերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներից։

Ադրբեջանն անգամ հայտարարել էր այդ մարդկանց ձերբակալելու մասին։

Հայտնի են չորս ձերբակալված զինվորականների անունները՝ Գարդաշխան Աբիշով (Qardaşxan Abışov), Ռաշադ Ալիև (Rəşad Əliyev), Արզու Հուսեյնով (Arzu Hüseynov) և Ումիդ Աղաև (Ümid Ağayev)։

Գարդաշխան Աբիշովը և Ռաշիդ Ալիևը, ըստ պաշտոնական Բաքվի, Զանգելանի (Քաշաթաղ) շրջանում խոշտանգել էին հայ զոհված զինծառայողների մարմինները, տեսանկարահանել հեռախոսով և սոցիալական ցանցերի միջոցով ուղարկել այլ անձանց։ Արզու Հուսեյնովը և Ումիդ Աղաևը մեղադրվում էին հայկական գերեզմանաքարերը ոչնչացնելու համար։

Նախորդող երկու տարիների ընթացքում քրեական գործերի շարունակության մասին որևէ տեղեկություն չկար։

Այս տարվա օգոստոսին, սակայն, Գարդաշխան Աբիշովի անունը հայտնվեց Ադրբեջանի ՊՆ-ի մեկ այլ հայտարարության մեջ, այս անգամ՝ պարգևատրումների մասին։

Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողները պարգևատրվել էին օգոստոսի 18-ին՝ «Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանելու համար»։