Ալլա Պուգաչովան դիմել է ՌԴ իշխանություններին՝ իրեն ևս օտարերկրյա գործակալ գրանցելու խնդրանքով

Լուրեր

03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երգչուհի Ալլա Պուգաչովան սոցցանցերում հրապարակել է «դիմում Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը», որում խնդրում է իրեն ևս ընդգրկել «իր սիրելի երկրի օտարերկրյա գործակալների շարքերում»։ Այս մասին տեղեկացնում է meduza.io-ն։

Պուգաչովան ասել է, որ ինքը համերաշխ է իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ՝ «ազնիվ, պարկեշտ և անկեղծ մարդ, Ռուսաստանի իսկական և անկաշառ հայրենասեր», ով իր երկրին մաղթում է «խաղաղ կյանք, խոսքի ազատություն» և «պատրանքային նպատակներով մարդկային զոհերի ավարտ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Արդարադատության նախարարությունը «օտարերկրյա գործակալ» է հայտարարել Մաքսիմ Գալկինին, ով քննադատել է Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի վրա հարձակման համար։

Գերատեսչությունը նշել է, որ արտիստը քաղաքական գործունեություն է ծավալում և օգնություն է ստանում Ուկրաինայից։