Հայաստանի «պարտադրված բարեկամը», փոքր երկրների ցավալի կորուստներն ու մոբիլիզացիոն տնտեսությունը. ապաքաղաքական զրույց Բագրատ Ասատրյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ-ն դիմում է ժողովրդին. ՈւՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նրա համոզմամբ՝ պատերազմական վիճակում իշխանությունը պարտավոր է անցկացնել մոբիլիզացիոն միջոցառումներ, նաև՝ տնտեսության մեջ: Այստեղ, սակայն, պետք է դրսևորել որոշակի զգուշավորություն. անվտանգությունը, իհարկե, համընդհանուր բարիք է, բայց եթե տնտեսությանը, գործարարներին երկար ժամանակ պարտադրվեն իրենց համար ոչ ձեռնտու լուծումներ, կվերանա նյութական բարիքներ ստեղծելու մոտիվացիան, իսկ դա, ի վերջո, կանդրադառնա նաև անվտանգության վրա:

Հաղորդման հյուրը հիշեցնում է, որ Խորհրդային միությունը, որպես տոտալիտար պետություն, մշտապես գտնվում էր մոբիլիզացիոն վիճակում: Նման ռեժիմների դեպքում դա հեշտ է, քանի որ մոբիլիզացիան այդ դեպքում հիմնված է կարծր պարտադրանքի վրա: Ազատական քաղաքականության, ազատ շուկայի պայմաններում նման ծրագիրը կյանքի կոչելը շատ ավելի դժվար է, անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել հասարակության հետ: Այդ առումով Չինաստանի կամ անգամ Ճապոնիայի հետ Հայաստանի համեմատությունը Բագրատ Ասատրյանն անտեղի է համարում՝ մշակույթների հսկայական տարբերությունների պատճառով:

Մեկնաբանելով այն պնդումները, որ գլոբալիզացիայի գործընթացը 2020 թվականին ավարտվել է, և այժմ պատժամիջոցների ու առևտրային պատերազմների դարաշրջան է, տնտեսագետը նշում է, որ մարդկության պատմության մեջ լինում են ինտեգրացիայի և ապաինտեգրացիայի ժամանակաշրջաններ, և այժմ մենք ապրում ենք վերջինիս պայմաններում: Խնդիրն այն է, սակայն, որ անկման շրջանում մեծ տերությունները, թեև ուժեղ հարվածներ են ստանում, սակայն տարիների ընթացքում կարողանում են վերականգնել վնասները: Այնինչ, փոքր պետությունների համար այդ հարվածները կարող են կործանարար լինել:

Մանրամասները՝ տեսանյութում: