Հեկտարներով ցորենի և գարու արտեր են վնասվել ադրբեջանական կողմի գործողություններից. ԱԻ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց տեղեկություն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնակավայրերի կրած վնասների մասին:

«Համատեղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացված զանգերով ունենք բավականին մեծ ցանկ: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում վնասվել են մասնավորապես հյուրատներ, առողջարան, ջրամբար, ճոպանուղի, ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, նաև բնակիչների գույք: Սյունիքի մարզում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խնդիրներ: Ունենք նաև շտապօգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում: Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, ինչպես նաև հեկտարներով ցորենի, գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է  վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»,-նշեց ԱԻ նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ բոլոր հասցված վնասները մանրամասն գույքագրվեն․ «Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ տրամադրի՝ լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար»։

Հաջորդը՝ շատ կարևոր է իրավական առումով փաստագրել այս և այլ հանգամանքներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսոր ուժերի կողմից արձանագրվել են ռազմական հանցագործությունների դեպքեր, և այդ դեպքերը մանրամասն պետք է փաստագրվեն և հետագայում դրանց ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացների շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում։