Կունենա՞ ՀՀԿ-ն իր քաղբանտարկյալները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալեն Սիմոնյանը երբեք չի կասկածել, որ ՀՀԿ-ական իշխանությունը թաթախված էր հանցագործությունների մեջ։ Միայն Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աղջիկների հանդեպ քաղաքապետարանում իրականացված բռնության հանդեպ հանրապետականների արձագանքը բավարար էր։

«Երբ որ ես մի պաշտոնյայի հետ զրույց էի ունենում, ասում էի՝ բա սենց ո՞նց կլինի, ձեր կուսակիցները սենց բաներ են արել, նրանք պետք է պատժվեն, ասեց՝ մենք մերոնց չենք հանձնում, դա մեր ներքին կանոնադրությունն է»,- ասում է «Ելք»-ականը։

Պարոն Սիմոնյանը նկատում է, որ իրավապահները պետք է քննեն ՀՀԿ-ական իշխանության տարիների բոլոր հանցագործությունները։ Թալանչիներն ու խոշտանգողները պետք է պատասխան տան սիրո և համերաշխության իշխանության օրոք։

«Մարդիկ արժանի են այն տեսարանին, որ տարիներ շարունակ խոշտանգել են, հիմա չեն ընկալում, որ մենք, այնուամենայնիվ, բարության և վենդետաների բացառման հեղափոխություն ենք արել, դա չի նշանակում, որ մենք թույլ ենք»,- զգուշացնում է պատգամավորը։

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ առաջիկայում բացահայտվելիք տնտեսական հանցագործություններում կլինեն Հանրապետական քաղաքական գործիչների անուններ։ Եվ պատասխանատվության ենթարկվելիս նրանք հաստատ քաղբանտարկյալ չեն լինելու։

«Շատ ժպիտ առաջացրեցին էդ քաղբանտարյալները, օրինակ՝ օլիգարխները և այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ոչ թույլատրված գործունեությամբ, ասենք՝ ԱԺ-ում են եղել և ասել են՝ մենք բիզնես չունենք»,- ծաղրում է Ալեն Սիմոնյանը։

Ծառուկյանական Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ այդպիսի գործիչներ եղել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, որոնք հարստացել են պետական պաշտոններ զբաղեցնելիս։

«Երբ որ մենք նայում ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը, և տեսնում ենք աստղաբաշխական ունեցվածք այն դեպքում, երբ օրինակ՝ նախարարը ստանում է նույնքան աշխատավարձ, որքան՝ ես, հանձնաժողովի նախագահս, մեր կատեգորիաները նույնացված են»,- նշում է տիկին Զոհրաբյանը։

«Որտեղի՞ց այդ պաշտոնյաներին և նրանց հարազատներին այդ գումարը»,- հարցնում է պատգամավորը։ Նա հիշում է, որ մեկ տարի առաջ խորհրդարանն ընդունեց «Ապօրինի հարստացման դեմ պայքարի մասին» օրենք։

«Եթե մնար այս իշխանությունը, բնականաբար, այդ օրենքը չէր աշխատելու, որովհետև իշխանությունը չէր կարող իր դեմ կիրառել այդ օրենքը, որովհետև դա կնշանակեր, որ ՀՀԿ առաջին էշելոնի բազմաթիվ դեմքեր պիտի ապօրինի հարստացման դեմ օրենքով հայտնվեին ՀՀ մի շարք մեկուսարաններում և քրեակատարողական հիմնարկներում»,- պնդում է ծառուկյանական պատգամավորը։

Գագիկ Մելիքյանը չի բացառում, որ առաջիկայում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կարող են հայտնվել Հանրապետական քաղբանտարկյալներ` հիմա ոչինչ բացառված չէ։ Բայց եթե խոսքը հայտարարագրերով միլիոնատեր պաշտոնյաների մասին է, ուրեմն մարդը հարստացել է օրենքով։

«Ես չգիտեմ՝ քննության կարիք կա՞, թե՞ չկա, դրանք համապատասխան մարմինները կորոշեն»,- նկատում է պարոն Մելիքյանը։

Պատգամավորն իր կուսակցության իշխանությունը հանցագործ չի բնորոշում՝ թող ցույց տան, թե ինչ հանցանք են կատարել։ Ի դեպ, պարոն Մելիքյանը նկատեց, որ այսօր էլ մարդիկ կան, որոնք անդամագրվում են Հանրապետականին․ «Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք շատ արագ կլքեն Հանրապետական կուսակցությունը»։

 

Մհեր Արշակյան