Այսօր մենք, վաղը՝ դուք․ կոչ եմ անում միջազգային գործընկերներին սատարել Հայաստանին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանին մեր խորհրդարանական պատվիրակությունը նախատեսում է հրատապ ռեժիմով քննարկել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստում հստակ ընդգծվել է «ագրեսիա» բառը:

«Համար մեկ բառը, որ օգտագործվել է այդ փաստաթղթում, «ագրեսիա» բառն է: Ագրեսիան միջազգային ամենածանր հանցագործությունն է, որն անվանում են նաև «հանցագործություն խաղաղության դեմ», այս արարքը նախատեսում է շատ լուրջ պատասխանատվություն և՛ այն սուբյեկտների նկատմամբ, ովքեր սանձազերծել են, և՛ այն պետության նկատմամբ, ով դիմել է այս քայլին: Այս արարքը պատժելի է թե՛ միջազգային սովորութային իրավունքով, թե՛ ներպետական իրավունքով: Պետք է շատ հստակ նշել և ասել, որ ագրեսիան պատժելի արարք է համարվում նաև Ադրբեջանի քրեական օրենսգրքով: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սա պետք է հստակ իմանա»,- ասաց Վարդանյանը:

Միջազգային գործընկերներին պատգամավորը կոչ արեց սատարել Հայաստանին այն հարցում, որ հնարավոր լինի հստակ պատասխան տալ միջազգային ագրեսիային: «Այսօր մենք, վաղը՝ դուք»,- ասաց Վարդանյանը՝ հորդորելով պաշտպանել միջազգային կարգուկանոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։