Զորքի հրամանատարը «վիրավորվել», մեզ թողել իջել էր, հետո իմացանք՝ «իբր ա վիրավորվել». վկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական անգործություն դրևորելու և մարտական դիրքն ինքնակամ լքելու համար մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:

Վահանյանը, ըստ մեղադրանքի, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ բնակավայրի Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով նաև վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, մյուսների գտնվելու վայրը անհայտ է:

«Խուռհատ սարի վրա հարձակում եղավ, նորմալ դիրքավորում, հրաման չկար, բոլորը խուճապահար եղան․․․ Նահանջի միասնական ուղղություն երևի չի եղել, ես չեմ իմացել։ Ես տեսել եմ, որ հրամանատարները թեքվել, մտել են անտառ, իրենց հետ մտել եմ»,- նշեց դատարանում որպես վկա հարցաքննվող Հարություն Ավագյանը, ով պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինծառայող։

«Զորքի հրամանատարը «վիրավորվել», մեզ թողել իջել էր, հետո իմացանք՝ «իբր ա վիրավորվել»»,- դատական նիստի ընթացքում ասաց վկա Հարություն Ավագյանը։ -Երբ Խուռհատ սարից իջանք խոսակցություն կար, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը իբր թե վիրավորվել է ու, նստելով մեքենան՝ հեռացել։ Խոսակցություն եղել է, բայց ես չեմ տեսել։ Բոլորն ասում էին, որ ոչ թե իրոք վիրավորվել է, այլ իբր թե վիրավորվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։